Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակութային հաստատություններում բողոքում են հաճախումների ցածր ցուցանիշներից

11.30.2021


Ֆրանսիայում 50 օպերային թատրոնների և նվագախմբերի ղեկավարներ իրենց անհանգստությունն են բարձրաձայնել սեպտեմբերից ի վեր բացված մշակութային հաստատություններ այցելողների ցածր հաճախելիության ցուցանիշներից։ Առաջացած այս նոր հիմնախնդրի մասին նրանք հրապարակել են բաց նամակ, որը տպագրվել է «La Croix» թերթում։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Մարդիլ շտապում են հարազատների համար բաց թողած ժամանակը վերականգնել և թատրոններ և համերգային դահլիճներ վերադառնալը շատերին թվում է ինչ֊որ պատահականություն, երկրորդական»,֊ հայտարարում են նամակի հեղինակները , որոնց մեջ են նաև Ֆրանսիայի ազգային և Փարիզի նվագախմբերի, Էս֊ան֊Պրովանսի փառատոնի, Բորդոյի օպերային թատրոնի ներկայացուցիչները։

Բաց նամակի հեղինակները ընդգծում են, որ փորձում են ելք գտնել ստեղծված վիճակից։ Առաջիկայում նրանք խոստացել են հրապարակել 150 կետից կազմված մի ցուցակ իրենց ձեռարկելիք նախաձեռնությունների և նախագծերի մասին, որոնց կիրարկումով հույս ունեն հանդիսատեսներին վերադարձնել թատրոններ և համերգասրահներ։

Նշենք, որ ավելի վաղ, վերջին ամիսներին հանդիսատեսների հաճախումների ցածր ցուցանիշների մասին հայտարարել էին Գերմանիայի օպերային թատրոնները և համերգային դահլիճները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 492 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ