Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորն իր բեմադրության ժանրն անվանել է «Երազներ, երևակայություն և դատողություններ»

12.02.2021


Մոսկվացի թատերական հանդիսատեսը այսօր սպասում է նաև այնպիսի բեմադրությունների, որոնք ունենան հեքիաթի հմայք, սակայն հագեցած ոչ թե խորքային և փիլիսոփայական իմաստով, այլ ծիծաղով երկխոսությունների ու արարքների անմեղ ու զվարճալի բնույթով։ Այդպես են կարծում Ռուսաստանի մայրաքաղի «Պերովսկայայի վրայի» թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Հանդիսատեսի այդ սպասելիքները իրականություն կդառնան 2022 թ․֊ի մարտին, երբ թատրոնը հանդես կգա Ուիլյամ Շեքսպիրի «Ամռան կեսգիշերի երազը» կատակերգության պրեմիերայով։

«Հենց հատկապես երազում է հնարավոր մեզնից յուրաքանչյուրի ներսում երկու գիտակցվածի և չգիտակցվածի հակադրության դրսևորումները։ Այս բեմադրության մեջ հատկապես գրավիչ է ուսումնասիրել մարդու հոգու տրանսֆորմացիան իրական աշխարհից դեպի անիրականը»,֊ նշել է բեմադրիչ Գուլնարա Գալավինսկայան։

Նա ընդգծել է, որ իրենք խաղալու են ժամանակային տարածության մեջ, որտեղ դերասան ֊ կերպարները պետք է գոյություն ունենան ժամանակային շրջանակներում և, միաժամանակ, անցում կատարեն մի շրջանակից մմյուսի մեջ՝ փորձելով վերամարմնավորվել տարբեր կերպարների։ Նա հիշել է Շեքսպիրի խոսքերն այն մասին, որ ողջ աշխարհը թատրոն է և, որ այնտեղ բոլոր մարդիկ դերասան են։ Ըստ ռեժիսորի բոլորի համար կան ելքեր ու հեռանալու ուղիներ և նրանցից յուրաքանչյուրը խաղում է ոչ միայն մեկ դեր։

Այս նոր բեմադրության մեջ ամեն ինչ տեղի է ունենում հենց այդպես։

Բեմադրության մեջ կլինի նաև կենդանի երաժշտություն, «Muse» և «Northern Kings» համույթների երաժշտական կոմպոզիցիաներ, որոնք կկատարեն դերասանները։

Ավելացնենք, որ ռեժիսորն այս բեմադրության ժանրն անվանել է «Երազներ, երևակայություն և դատողություններ»։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 525 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ