Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արձանագրել են, որ դժվարությունների մեծ բաժինը հասնում է աղջիկներին

12.13.2021

Գերմանացի հանրահայտ Գրիմ եղբայրների ստեղծագործությունների թեմաներով բեմադրություն պատրաստելու մտահղացումից սկսած և, հատկապես այդ հեքիթների փորձերն անելու ընթացքում, Մոսկվայի տիկնիկային թատրոնի արտիստներն արձանագրել են, որ դրանցում դժվարությունների առավել մեծ հատվածը բաժին է հասնում աղջիկներին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս փաստն արձանագրելուց հետո «Տիկին Հհողմուհին» վերնագրված պիեսի հեղինակ և ռեժիսոր Նատալյա Պոխոմովան որոշել է, որ բեմադրության հերոսուհու դիրքորոշումը ինչ֊որ առումով պետք է բողոքի երանգներ արտահայտի, քանի որ, ի տարբերություն հեքիաթների հերոսների, աղջիկը չի կարողանում հասկանալ, թե ինչու «երկար ու երջանիկ» կյանքին հասնելիս անհրաժեշտ են լրացուցիչ բարդություններ, ինչու նա պետք է լինի համեստ և լսող։

Այսպես ծնվում է աղջկա նոր հեքիաթը․․․

Բեմադրությունը Գրիմ եղբայրների հեքիաթների միջով իրականացվող երաժշտական ճամփորդություն է։ Ուղեկիցները հենց իրենք են, գերմանացի հռչակավոր հեքիաթագիր եղբայրները։ Այստեղ ռեժիսորը օգտագործում է դիմակների, ստվերների, առարկայական և տեսաքարտեզագրնան թատրոնների հնարավորությունները։

Հանդիսատեսները հայտնվում են հին գրադարանում, որտեղ բոլորից առանձնացած ապրում են Գրիմ եղբայրները։ Եվ ահա, նրանց արվեստանոցի դուռը թակում է աղջիկը․․․ Մինչև իր նոր հեքիաթը գրելը նա դեռ պիտի շրջի Գրիմ եղբայրների ստեղծած հեքիաթային աշխարհում, որտեղ նրան սպասում են շատ փորձություններ․․․




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 584 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ