«Facebook»-ի գրառումից ենթադրում են, որ կոմայի մեջ գտնվող աղջկա վիճակը բարելավվել է12.28.2013
Ֆրանսիայում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած սարսափելի ավտովթարից հետո, որի հետևանքով Անդրեյ Կոնչոլովսկու դուստրը՝ Մարիան հայտնվել էր կոմայի մեջ, ռեժիսորը դադարեցրել էր իր բոլոր նկարահանումները, չեղյալ էր համարել բոլոր ստեղծագործական երեկոները և, ինչպես իր կինը Յուլիա Վիսոցկայան, մեկուսացել էր արտաքին աշխարհից:
Կոմայի մեջ հայտնված աղջնակից ծնողները ոչ մի քայլ չէին հեռանում: Նրանք տուն էին վարձել հիվանդանոցին մոտ թաղամասում: Այդ մասին հաղորդում է «7d.org.ua» կայքը:
Օրերս «Facebook»-ի իր էջում Կոնչալովսկին գրել էր, որ իր պրոդյուսերական կենտրոնը սկսել է աշխատանքերը նոր «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» ֆիլմի նկարահանման ուղղությամբ: Ռեժիսորի այս նոր նախագիծը շարունակում է ռուսական գյուղի մասին նրա սերիաները, որոնք Կոնչալովսկին սկսել էր «Ասյա Կլյաչինայի պատմությունը, ով սիրում էր, բայց չամուսնացավը» ֆիլմով, ապա շարունակել «Բծավոր հավիկ» կինոնկարով:
«Facebook»-ում արված այս գրառումից հետո նրա երկրպագուները եզրակացրել են, որ ռեժիսորն աստիճանաբար վերադառնում է աշխատանքի: Իսկ դա նշանակում է, որ նրա դստեր վիճակում բարելավում կա: