Ըստ գեղղեկի, երկու թատրոնների միաձուլման հավանականությունը բարձր է12.28.2021
Մոսկվայի Սատիրայի և «Արմեն Ջիգարխանյանի առաջադեմ բեմ» թատրոնները հավանաբար կմիավորվեն։ Այդ մասին այդ երկու թատրոնների գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Գազարովը նման միավորման հավանականութէյունը համարել է «բարձր և նրանց զարգացման համար օգտակար»։
«Բարձր է, բարձր․․․» ասել է նա նախօրեին՝ դեկտեմբերի 27֊ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է «մայրաքաղաքային երկու թատրոնների միաձուլումը»։
«Ես կարծում եմ, որ եթե դա պատահի, ապա շատ ճիշտ կլինի։ Դա հսկայական օգուտ կբերի երկու՝ և Արմեն Ջիգարխանյանի, և Սատիրայի թատրոններին, որովհետև և առաջինը և երկրորդը նոր արյան և նոր ալեկոծման կարիք ունեն»,֊ նշել է Գազարովը։
Հիշեցնենք, որ Սերգեյ Գազարովը Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել 2020 թ․֊ի դեկտեմբերի 8֊ին, իսկ 2021 թ․֊ի հոկտեմբերի 13֊ին, նրան է վստահվել նաև Սատիրայի թատրոնի ղեկավարությունը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: