Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ա»֊ից «Բ» կետ չհասած հեծանվորդի պատմությունը․․․

01.17.2022


Անցած շաբաթվա վերջին երեք օրերին՝ հունվարի 14,15, 16֊ին, Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնն իր հանդիսատեսին է ներկայացրել «Անհետացած հեծանվորդը» դեդեկտիվ վերնագրով բեմադրության պրեմիերան։ Երիտասարդ ռեժիսոր Ֆիլիպ Գուրևիչը այդ նոր բեմադրությունը պատրաստել է ըստ դրամատուրգ Կոնստանտին Կոստենկոյի համանուն պիեսի, որը վերջերս ճանաչվել էր դրամատիկական աշխատանքների «Կուլմինացիա» մրցույթի հաղթող։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru․֊ին։

Պիեսի թեման ներկայացնում է «Մաթեմատիկա» դպրոցական առարկայի աշխարհը, որտեղ բոլորին շատ լավ հայտնի է, որ հաճախ են «Ա» կետից մեկնում «Բ» կետ։ Այս պիեսի դեպքում հեծանվորդը իր ճանապարհը մեկնարկելով «Ա» կետից այդպես էլ չի հասնում «Բ»֊ին։

Հեծանվորդի այս ճամփորդությունը տարօրինակ է, ծիծաղելի, հաճախ նաև սարսափելի, որի ընթացքում ծագում է բնական մի հարցադրում․ իսկ ո՞վ է որոշում ազատության սահմանները ՝ մա՞րդը, թե՞ ինչ֊որ մի համակարգ։

«Փոքր մարդու թեման, իր խնդրի սահմաններից դուրս փախչելու նրա ենթագիտակցական ձգտումը, հանձնարարված հետագծից շեղվելու իրավունքը, իր ճակատագիրը որոշելու հնարավորությունները կամ դրանց բացակայությունը թատրոնի թեմաներն են»,֊ նշել է «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Ագրանովիչը։

Ըստ նրա, թվաբանության դասագրքի հեծանվորդը, որը համարձակվել է խախտել այդ միջավայրի հավասարակշռությունը, շատերի մեջ առաջ է բերում այն միտքը, որ իրականում աշխարհը շատ ավելի ընդարձակ է, քան դասագիրքը, իսկ այնտեղ խստորեն պահպանվող կանոնների անհրաժեշտությունը, գուցե և, այնքան էլ պարտադիր չէ․․․




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 475 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ