Լիդիա Ֆեդոսեևա֊Շուկշինան հայտնվել է պանսիոնում01.24.2022
20-րդ դարի երկրորդ կեսի ռուսաստանցի նշանավոր գրող, ռեժիսոր և դերասան Վասիլի Շուկշինի այրին, Լիդիա Ֆեդոսեևա֊Շուկշինան, հայտնվել է մեծահասակ մարդկանց պանսիոնում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ria.ru»֊ին;
Նրա կրտսեր դուստր Օլգան հայտարարել է, որ «մայրիկի մոտ կան հասակային հիվանդություններ, և նա պետք է գտնվի մշտական հսկողության ներքո»։ Դստեր ասելով 83-ամյա Ֆեդոսևա֊Շուկշինայի համար ամբուլատոր պայմաններում բուժվելը բարդ է և «հղի է մի շարք հիմնախնդիրներով»։Օլգան նաև նշել է, որ պանսիոնում միանգամայն տնային պայմաններ են և այնտեղ գործում է հագեցած վերականգնողական ծրագիր։ Նա նաև ընդգծել է, որ հագեցած կյանքի սովոր դերասանուհին հիմա «առանձնապես որևէ տեղ չի այցելում» և պանսիոնում իրեն զգում է հարմարավետ։
Հիշեցնենք, Լիդիա Ֆեդոսեևա֊Շուկշինան հետխորհրդային տարածքի երկրների ավագ սերնդի կինոհանդիսատեսներին ծանոթ է Վասիլի Շուկշինի «Կարմիր բռինչ» «հեղափոխական» կինոնկարում ստեղծած Լյուբա Բայկալովայի դերակատարմամբ։