Փարիզում մահացու ցրտահարվել է հայտնի լուսանկարիչ Ռնե Ռոբերը01.28.2022
Ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ռնե Ռոբերը մահացել է Փարիզի մարդաշատ փողոցներից մեկում՝ ցրտահարվելու հետևանքով։ 83֊ամյա տղամարդը վայր է ընկել և ավելի քան 5 ժամ անօգնական մնացել մայթին, մինչև որ մի անտուն թափառաշրջիկ մոտեցել է նրան։ Սակայն, արդեն ուշ է եղել։ Այդ մասին փարիզյան RTL ռադիոկայանի եթերում պատմել է Ռոբերի ընկերը, լրագրող և երաժիշտ Միշել Մոմպանտիեն։
Ըստ Մոմպանտիեի, Ռոբերը երեկոյան 21:30֊ին դուրս է եկել տնից, իրեն վատ է զգացել, վայր է ընկել գլխով հարվածելով գետնին։
«Նա միայնակ է մնացել գետնին ընկած՝ ծայրահեղ դեպքում առաջին 5 կամ 6 ժամերին, փարիզի ամենամարդաշատ շրջաններից մեկում, և ոչ մեկը հարկ չի համարել մոտենալ»,֊ ասել է Մոմպանտիեն և հույս հայտնել, որ իր ընկերոջ ողբերգական մահն ինչ֊որ բան կփոխի մարդկանց հոգում։ Նա նաև հույս է հայտնել, որ կգտնի անտուն ֊թափառաշրջիկին և կհայտնի իր շնորհակալությունը։
«Եթե այդ տանջալից մահը կարող է ինչ֊որ մի բանի ծառայել, ապա ահա թե ինչին՝ երբ մարդը պառկած է մայթին, որքան էլ մենք շտապելիս լինենք, եկեք կանգ առնենք և հարցնենք նրա ինքնազգացողության մասին։ Եկեք գոնե մեկ րոպե կանգ առնենք»,֊ ընդգծել է Միշել Մոմպանտիեն։
Ռնե Ռոբերը ծնվել է 1936 թ,֊ին, Շվեյցարիայում։ Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 12 տարեկանից։ Սովորել է Լոզանում, ապա տեղափոխվել Փարիզ։ Նրա գործերից առավել լայն ճանաչում են ստացել ֆլամենկո պարողների լուսանկարները։