Գողացել են Հ. Այվազովսկու նկարը12.30.2013
Հովհաննես Այվազովսկու «Ծովային բնանկար Ղրիմում» նկարը, որը պահվում էր Ղրղզստանի գեղարվեստի ազգային թանգարանում գողացել են: Այդ մասին հաղորդում է Բիշքեք քաղաքի ՆԳՆ պետական վարչության մամլո ծառայությունը:
Իրավապահ մարմինների տվյալներով 47 × 53,5 սմ չափեր ունեցող կտավը վրձնվել է 1866թ.-ին: Այն ցուցադրվում էր թանգարանի երկրորդ հարկում գտնվող ռուսական նկարչական արվեստի դահլիճում: Հանցագործության հանգամանքները չեն հրապարակվում:
«Այս պահին Բիշքեքի ՆԳ վարչության ողջ անձնակազմը կենտրոնացված է նկարի հայտնաբերման աշխատանքներում»,- հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՆԳ վարչության մամլո ծառայությանը: Միաժամանակ պարգև են խոստացել այն քաղաքացիներին, ովքեր կնպաստեն նկարի հայտնաբերմանը:
Ղրղզստանի Այթիևի անվան գեղարվեստի ազգային թանգարանը հիմնադրվել է 1935թ.-ի հունվարի 1-ին: Թանգարանային հավաքածոյի համար հիմք են ծառայել տարբեր ժամանակներում ապրած և ստեղծագործած ռուսաստանցի մի շարք նկարիչների150 աշխատանքներ, որոնք այստեղ են բերվել Տրետյակովյան պետական պատկերասրահից, Էրմիտաժից; Այսօր այդ թանգարանում պահվող թանգարանային հավաքածոյում արդեն կա 17,5 հազար միավոր: