Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանրահայտ թատրոնի ծրագրված հյուրախաղերը չեղյալ են համարվել

03.14.2022


Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի հյուրախաղերը Իսրայելում, որոնք պետք է կայանային ապրիլի սկզբներին, կազմակերպիչը հայտարարել է չեղյալ։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։

«Մենք զրուցել ենք Իսրայելում հյուրախաղերը կազմակերպողների հետ, որոնք հայտնեցին, որ բոլոր տոմսերը վաճառված են, իսկ այսօր նրանք զանգահարեցին և հայտնեցին, որ հյուրախաղերը չեղյալ են համարվում՝ կապված աշխարհաքաղաքական իրվաճակի հետ»,֊ ասել է թատրոնի տնօրեն Կիրիլ Կոխը։
Հյուրախաղերի համար մոսկովյան թատրոնը ցուցադրման էր պատրաստել իր գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի «Պատերազմ և խաղաղություն» բեմադրությունը՝ ըստ Լև Տոլստոյի նույնանուն վեպի։ Կոխը նաև նշել է, որ այս ներկայացման հյուրախաղերին մասնակցելու համար նախապատրաստվել էր մոտ 70 մարդ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վախթանգովյան թատրոնի նախատեսված հյուրախաղերը չեղյալ են համարվել նաև Լատվիայում և Էստոնիայում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 499 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ