Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուբեն Մամուլյանի վերականգնված ֆիլմերը կցուցադրվեն Լոս֊Անջելոսում

03.21.2022


Կալիֆորնիայի համալսարանի կինոյի և հեռուստատեսության արխիվը Լոս֊Անջելոսում կներկայացնի ծագումով հայ, լեգենդար ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի վերականգնված «Ծափահարություններ» (1929) և «Սիրիր ինձ այսօր» (1932) կինոնկարները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ռուբեմ Մամուլյանը հսկայական ներդրում ունի հոլլիվուդյան կինոինդուստրիայի զարգացման մեջ։ «Ծափահարություններ» և «Սիրիր ինձ այսօր» կինոնկարները նրա նկարահանած և մեր օրերում վերականգնված 8 ֆիլմերից երկուսն են։ Ապրիլի 16֊ին Դիլլի Ուայդլերի թատրոնում նախատեսված երկու սեանսերի ցուցադրությունը կազմակերպել է կինոյի Արխիվը՝ «Արխիվի գանձերը» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորում է Հյու Հեֆների Ամերիկյան դասական կինոյի ծրագիրը։ Նշենք, որ այս ծրագրի օժանդակությամբ, ընդհանրապես, ֆինանսավորվում են Կինոյի արխիվում ֆոնդերում պահվող կինեմատոգրաֆիական գլուխգործոցների ցուցադրությունները։

Ռուբեն Մամուլյանը ծնվել է 1897թ․֊ին, Թիֆլիսում։ Ապագա ռեժիսորը սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, հաճախել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնում անցկացվող Եվգենի Վախթանգովի դասընթացներին։ 1923թ․֊ին Մամուլյանը արտագաղթում է ԱՄՆ։

1927թ․֊ին Բրոդվեյում Ռուբեն Մամուլյանի բեմադրությամբ կայանում է «Փորգի» ներկայացման պրեմիերան,՝ ըստ Դյուբոզ Հեյվորդի համանուն վեպի։ Բեմադրությունը մտահղացվել է ինչպես «իսկական դրամատիկական թատրոն․․․, որը իր մեջ համադրել է շարժման, պարի, դերասանական վարպետության, երաժշտության, երգեցողության, դեկորացիաների, լուսավորության, գույնի բոլոր բաղադրիչները»։

Բրոդվեյից հետո Մամուլյանը տեղափոխվում է Հոլլիվուդ, որտեղ Paramount ստուդիային է ներկայացնում իր նկարահանած «Ծափահարություններ» (1929) ֆիլմը, որտեղ ստեղծագործաբար համադրվում էին ձայնը և նկարահանման խցիկի շարժումը։ Այդ տեխնիկական հնարքը ստուդիայում գնահատվեց որպես նորարարություն։

1935թ․֊ին հայ ռեժիսորը նկարահանեց աշխարհում առաջին գունավոր լիամետրաժ «Բեքքի Շարփ» ֆիլմը՝ ըստ Ուիլյամ Թեքքերեյի «Փառամոլության տոնավաճառ» վեպի։

Ռուբեն Մամուլյանի ֆիլմերում նկարահանվել են համաշխարհային բեմարվեստի այնպիսի մեծություններ, ինչպիսիք են՝ Մառլեն Դիտրիխը, («Երգ երգոց», 1033), Գրետա Գարբոն («Թագուհի Քրիստինա», 1933), Մորիս Շեվալյեն («Սիրիր ինձ այսօր» (1932) և այլոք։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 534 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ