Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անտառը որպես ամենայն կենդանիի տարերք և ամենայն տարերքի կյանք

04.18.2022


Սանկտ֊Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի Նոր բեմը նախապատրաստվում է «Անտառ» նախագծի նոր սեսիային։ Դա յուրահատուկ մի լաբորատորիա է, որտեղ ցանկացած թատերախումբ կարող է ստեղծել իր մտքի դրսևորումները, որի հիմքում ընկած է փիլիսոփա Վլադիմիր Բիբիխինի անտառի մասին տեսությունը և այդ թեմայով գրված նրա գիրքը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur,am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Հիշեցնենք, որ ըստ Բիբիխինի անտառն անտառ է ոչ միայն իր բուսական և կենդանական աշխարհով, կամ էկոհամակարգով։ Այն ավելին է։ Անտառը ամենայն կենդանիի տարերքն է և ամենայն տարերքի կյանքը․․․

Երկրորդ թատերական սեսիայում ներկայացված բեմադրությունները բնույթով և խնդրի նկատմամբ մոտցմամբ ընդհանրական են առջին սեսիային։ Առաջին սեսիայում, օրինակ, հանդիսատեսներին են ներկայացվել բեմադրություններ, որոնք ինքնին հուշում են ընտրված թեմայի իմաստային ընդգրկման ծավալները։

Օրինակ, առաջին սեսիայում ներկայացումները կրել են հետևյալ վերնագրերը․ «Անտառ֊դերասանուհի», «Անտառ֊գիրք», «Անտառ֊խնջույք», «Անտառ֊Անգելինա․, «Անտառ֊դասախոսություն և այլն։ Երկրորդ սեսիային, որը կկայանա մինչև հունիսի 30֊ը, կներկայացվեն «Անտառ֊բացահայտում», «Անտառ֊ձայն», «Անտառ֊մարմին», «Անտառ֊թափթփուկ» բեմադրությունների պրեմիերաները։

Բացի բեմադրությունների ցուցադրություններից «անտառապահները» կանցկացնեն այսպես կոչված «Ռիդինգներ», այսինքն հանդիսատեսների հետ միասին կընթերցեն Բիբիխինի տեքստերը։

Հավելենք, որ բիբիխինյան «Անտառի» գործունեությունը կլուսաբանվի և կիմաստավորվի նաև Սանկտ֊Պետերբուրգի Ռադիոյի տանն անցկացվելիք «Երկրորդային հանդիպումների» ժամանակ, որը նույնպես կանցկացվի հանդիսատեսների մսնակցությամբ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 560 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ