Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Այլ խաղ», որտեղ կարևոր են մտքերի ու արարքների հոգեբանական շրջադարձերը

05.20.2022


Այսօր, մայիսի 20֊ին, տակավին մինչև վերջերս Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը հանդիսացող, ռեժիսոր Ռիմաս Տումինասի «Պատերազմ և խաղաղություն» բեմատրությունը ուղիղ եթերում կհեռարձակվի նաև Ռուսաստանի 40 կինոթատրոններում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այդ ստեղծագործությունը Տումինասը բեմադրել է Վախթանգովի անվան թատրոնի 100֊ամյակի առթիվ և արձանագրել հսկայական հաջողություն ինչպես թատերական Մոսկվայում, այնպես էլ աշխարհի մի շարք առաջատար թատերական հարթակներում։

Ըստ Լև Տոլստոյի հայտնի վեպի պատրաստված ներկայացումը, որը շարունակվում է 5 ժամ, պատմության ընթացքի բեկման մասին է, երբ 1812 թ․֊ին Ֆրանս֊ռուսական պատերազմով «ինչ֊որ ցնցում եղավ, և ինչ֊որ բան ընթացավ ոչ այնպես»։ Տրամաբանությունն անհետացավ և ուժի մեջ մտան այլ օրենքներ։ Տումինասը դերասաններին առաջարկել է «այլ խաղ», որտեղ կարևոր են մտքերի ու արարքների հոգեբանական շրջադարձերը, «գիտակցության կրկեսը», շրջադարձերը տրամադրության, պոռթքումների մեջ, որոնք հանդիսատեսը չի կարող կանխագուշակել։

Ռուսաստանյան թատերագիտական միտքը այս բեմադրության մասին գրում էր, որ ռեժիսորն այստեղ «նայում է և Տոլստոյի հերոսներին, և ներկայացման մեջ զբաղված դերասաններին այն անսահման հավատով և սիրով, որով Աուստերլիցի երկնքից կռվող և զոհվող մարդկանց նայում են հրեշտակները։ Ի՞նչ են նրանց/մեր «հիմարություններն ու մանր չարագործությունները» այն փորձությունների կողքին, որոնք սպասվում են բոլորին»։

Ասենք, որ կինոթատրոններում ուղիղ հեռարձակմամբ թատերական բեմադրությունների ցուցադրությունն իրականացվում է հայտնի թատերական փառատոնի՝ «Ոսկե դիմակը կինոյում» ծրագրի շրջանակներում և հասցեագրված է, թե նրանց, ում համար թատրոնը սովորական կյանքի մաս է, և, թե նրանց, ում համար կինոդահլիճում ստացած փորձը կվերածվի թատրոնի հետ առաջին անգամ շփվելու առիթի։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 

Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 503 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ