Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կեսգիշերային պրեմիերա, որի մուտքն ազատ է

06.20.2022

Այսօր, հունիսի 20–ին, Մոսկվայի «Տեատր.դոկ» թատրոնի «DOC–ը կղզում» հարթակում կներկայացվի «Հիմարը և կայծակը» բեմադրության պրեմիերան, որն անդրադառնում է 2022թ.–ի գարնանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «oteatre.info»–ին:

Բեմադրության ցուցադրությունը կմեկնարկի կեսգիշերից մեկ րոպե առաջ:

Բեմադրությունը ծնվել է «Այսօրվա մասին մի քանի տեքստ» լաբորատորիայում, որը թատրոնը անցկացնում է 2022թ.-ի մարտից:

«Հիմարը և կայծակը» «վերբատում է առանց թղթի»: Կատարողը ականջակալների օգնությամբ աշխատում է ուղղակի իր կերպարի խոսքերի հետ:

Բեմադրության հեղինակները պրեմիերան ներկայացնում են որպես «Գարուն-2022: Երեկո: Բարեկամներ: Զրույց:Դրանում ցանկություն է առաջանում ասել ամեն ինչ և հասկանալ իրար... Ամենը ավարտվեց այլ կերպ»:

«Հիմարը և կայծակը» «Արքան և ծաղրածուն» ռոք համույթի երգերից մեկի վերնագիրն է, սակայն հեղինակները թատրոնի կայքում բերում են «ՎԻԱ Գրա» էստրադային խմբի երգերից մի մեջբերում.

«Ես մի ակնթարթ կկանգնեմ հեյելու առաջ

Ես կզգամ թեթևություն

Կժպտամ, թափ կտամ ձեռքս

Եվ մտքում

Ամենը կուղարկեմ գրողի ծոցը»:

Կեսգիշերային պրեմիերայի մուտքն ազատ է:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 499 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ