Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեղարվեստական և ֆինանսական առումով հաջողակ թատրոնի ապագան մշուշապատվել է

06.27.2022


Մոսկվայի առաջատար թատրոններից մեկը՝ «Գոգոլ֊կենտրոնը» կարող են փակվել։ Թատրոնի հետագա գործունեությունը երաշխավորելու համար կնքվելիք պայմանագիրը քաղաքի մշակույթի դեպարտամենտի հետ հարցականի տակ է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Գոգոլ կենտրոն» թատրոնի և Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի միջև նախկինում կնքված պայմանագրի ժեմկետը լրանում է հուլիսի 3֊ին, և «ոչ մի նշան չկա, որ այն կթարմացվի»,֊ իր «telegram» ալիքում գրել է մեգապոլիսի մշակույթի գերատեսչության հետ սերտ հարաբերություններ ունեցող արվեստաբան Քսենիա Կորոբեյնիկովան։ Նրա ասելով․ «Առայյժմ փնտրում են պաշտոնական հիմնավորումը։ Իսկ գործնականում, թատրոնն առանց Կիրիլ Սերեբրեննիկովի առանձնապես հարկավոր էլ չէ»։

Կորոբեյնիկովայի խոսքերով «Գոգոլ կենտրոնի» ներկայիս գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Ագրանովիչը հիմա փորձերի և ներկայացումների համար նոր տեղ է փնտրում և հույս կա, որ թատերախումբը չի լուծարվի։

Նոր թատերաշրջանի հետ կապված պլանները «Գոգոլ կենտրոնն» առայժմ «սառեցրել» է և սպասում է քաղաքային իշխանությունների պաշտոնական որոշմանը։ Իրավիճակը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ Սերեբրեննիկովի փոխարեն ամիսներ առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակված Ալեքսեյ Ագրանովիչը համաձայն կլինի շարունակել գործունեությունը, եթե թատրոնի տնօրեն մնա ներկայում այդ պաշտոնը զբաղեցնող Ալեքսեյ Կաբաշևը։

«Գոգոլ կենտրոն»֊ի վերափոխման հարցը շատերի կարծիքով առաջացել է հաստատության հիմնադիր և նրան յուրահատուկ դիմագիծ տված ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի արտասահման մեկնելուց հետո։ Չնայած այս մշակութային հաստատությունը շարունակաբար մնում է ֆինանսապես հաջողակ և շատ մասսայական, սակայն չի բացառվում, որ Մոսկվայի քաղաքային մշակույթի դեպարտամենտում որոշել են այն միացնել մեկ այլ թատրոնի հետ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 554 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ