Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սերեբրեննիկովը, ի վերջո, տեսավ իր իսկ պատրաստած բեմադրությունը

06.27.2022

Անցած շաբաթ օրը, հունիսի 25֊ին «OperaVision» համացանցային հարթակով ցուցադրվել է Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի տեսագրված տարբերակը, որը բեմադրել է Ուկրաինայում «հատուկ գործողություն» սկսվելուց հետ Ռուսաստանից հեռացած ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Սա հայտնի ռեժիսորի առաջին օպերային բեմադրությունն է, որը նա բեմադրել է ոչ թե հեռակա կարգով, այլ առկա՝ գտնվելով ռեժիսորական վահանակի մոտ։։ Հիշեցնենք, որ Մոսկվաում, Սերեբրեննիլովը երկար ժամանակ գտնվելով տնային կալանքում, ստիպված էր իր մասնագիտական գործունեությունն իրականացնել հեռակա կարգով՝ հեռախոսով կամ երկտողեր ուղարկելով այս կամ այն թատրոնում պատրաստվող բեմադրության մասնակցողներին։

«Ազատ հրաձիգի» պրեմիերան կայացել է «Holland Festival»֊ի ժամանակ և այս դեպքում նույնպես ռեժիսորը երկարատև ընդմիջումից հետո ներկա էր իր իսկ պատրաստած ներկայացման ցուցադրությանը։

«Ազատ հրաձիգը» համարվում է գերմանական և, նույնիսկ, եվրոպական ռոմանտիզմի «գլխավոր օպերան»։ Սերեբրեննիկովը նշել է, որ այս օպերայի բացառիկ դիրքը երաժշտության պատմության մեջ թելադրել է իր որոշումը։ Այս օպերան, ըստ նրա, որպես այդպիսին «պարզապես արվեստի տեսակ չէ, այլ նաև ինչպես աշխատանք, գործ և նրա մեջ ներդրված ճիգ»։ Սերեբրեննիկովին առավել շատ հետաքրքրել է ոչ թե ստեղծագործության հեքիաթա֊ֆոլկլորային սյուժեն և, նույնիսկ, ոչ թե երաժշտությունը, որը նրա համար բավարար մռայլ չէ և ոչինչ չի ասում այսօրվա աշխարհի մասին, այլ հանգուցային զարգացումը՝ հրեշի հետ գործարքը։

Բեմադրության գործողությունները տեղափոխվել են փորձասենյակ, հրեշ֊աճպարարի դերում դիրիժորն է, իսկ նվագախումբը միանգամայն համարժեք է անտառին, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները։

Վեբերի «Ազատ հրաձիգը» այն աշխարհն է, որը «շրջապատում է քեզ, վախեցնում և հանգստացնում է միաժամանակ»։

Ավելացնենք, որ օպերայի տեսագրված տարբերակը համացանցում անվճար ռեժիմով կպահվի մինչև 2022թ․֊ի սեպտեմբերի 25֊ը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 633 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ