Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փակվել է հետխորհրդային տարածքի առաջին ոչ պետական թատրոնը

06.29.2022


Փակվել է Կոմսոմոլսկ նա Ամուրե քաղաքում գործող «ԿնԱՄ» մասնավոր թատրոնը, որը հետխորհրդային Ռուսաստանում համարվում էր ամենահինը։ Հայտնի է, որ թատերախումբը և ռեժիսորը մեկնել են Ֆրանսիա։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Թատրոնի աշխատանքը Ռուսաստանում դադարեցնելու մասին հաղորդագրությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

« «ԿնԱՄ» թատրոնի սիրելի հանդիսատեսներ, երկրպագուներ և բարեկամներ, մեծ տխրությամբ տեղեկացնում ենք, որ «ԿնԱՄ»֊ը դադարեցրել է իր աշխատանքը Ռուսաստանում։ «ԿնԱՄ» թատրոնը դարձավ ԽՍՀՄ֊ում գրանցված առաջին ոչ պետական թատրոնը, այդ պատճառով այժմ հրաժարվել սեփական կարծիքը ազատ արտահայտելու հնարավորությունից, ստանալ և տարածել գաղափարներ և տեղեկություն, շարունակել աշխատանքը գոյություն ունեցող իշխանության տոտալ վերահսկողության ներքո մեզ համար դարձել է անհնար»,֊ գրված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ թատրոնը հանդիպել է ֆինանսական դժվարությունների և որպես մասնավոր թատրոն հույսը չի դրել Ռուսաստանի հեռավոր Արևելյան տարածաշրջանի իշխանություններից օժանդակություն ստանալու վրա։ Սակայն «ԿնԱՄ»֊ի փակումը կապ չունի տնտեսական պատճառների հետ։ Հայտնի է, որ թատերախումբը և թատրոնի հիմնադիր Տատյանա Ֆրոլովան այժմ գտնվում են Ֆրանսիայում։

«ԿնԱՄ» թատրոնը հիմնադրվել է 1985թ․֊ին։ 1927թ․֊ից ի վեր՝ մինչև «ԿնԱՄ»֊ի հիմնադրումը, ԽՍՀՄ֊ում այդ կարգավիճակով որևէ թատրոն չի գործել։ Այս թատրոնի հիմնական նպատակը եղել է ավանդական թատերական ձևերի փոխարեն այլընտրանքային արտահայտչամիջոցներ գտնելը։ «ԿնԱՄ»֊ի խաղացանկում եղել են ինչպես արևմտյան, այնպես էլ ժամանակակից ռուսաստանցի դրամատուրգների պիեսների բեմադրություններ, որոնց մեջ քիչ չէին նաև վավերագրերի հիման վրա պատրաստված գործերը։

«ԿնԱՄ» թատրոնը, բացի ռուսաստանյան ելույթներից, հյուրախաղերով հանդես է եկել նաև Եվրոպական երկրներում և Սինգապուրում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 456 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ