Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սինթետիկորեն ուղղորդված ակցիաների թատրոնը՝ 24 տարի անց

07.18.2022

Առաջին ցուցադրությունից 24 տարի անց ավստրիական Պրինցենդօրֆ ամրոցի բոլոր սրահներում և շրջակայքում կրկին կներկայացվի Հերման Նիտչի «6-օրյա պիես» ակցիան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Այս յուրահատուկ ակցիան, որի հիմքում ընկած է արվեստների սինթեզի գաղափարը,՝ ծնվել է 1957թ․֊ին՝ ըստ Ռիխարդ Վագների և Ալեքսանդր Սկրյաբինի մշակումների։ Հերման Նիտչը ստեղծեց իր «Օրգիաների և միստերիաների թատրոնը»՝ սինթետիկորեն ուղղորդված ակցիաների թատրոնը, որը ներգործում է զգայության բոլոր օրգանների վրա։

1998թ․֊ին ստեղծված «6-օրյա պիեսը» «Օրգիաների և միստերիաների թատրոնի» 100-րդ ակցիան է։ Դրա առաջին ցուցադրությանը մասնակցել են 500 կատորողներ և, ինչպես նշել է Նիտչը, նաև՝ «պահանջվել է երեք նվագախումբ, կամերսային երաժշտության խումբ, մեծ և խառը երգչախումբ, խոհանոց, հյուսն, մսագործ, բժիշկներ և, նույնիսկ, իրավաբաններ»։

«6-օրյա պիեսի» դեռ գործող հայեցակարգը հիմնված է սիմֆոնիզմի գաղափարի վրա։ Տեսողական բաղադրիչից բացի, կարևոր դեր է խաղում երաժշտությունը։

Հուլիսի 30-31֊ին կայանալիք ակցիայի երկրորդ տարբերակը (160֊րդ ակցիան) կցուցադրվի առանց Հերմասն Նիտչի, որը կյանքից հեռացավ 2022թ․֊ին։ Այն հանդիսատեսներին կներկայացվի երկու օրում, կրճատված տեսքով՝ կապված կորոնավիրուսի դեռ գործող համաճարակային սահմանափակումների հետ։

Ավելացնենք, որ Միսթելբախ քաղաքում գտնվող Հերման Նիտչի թանգարանում, ակցիան սկսելուց առաջ կկայանա «6-օրյա պիեսի» վերաբերյալ քննարկում, կվերլուծվեն այդ գաղափարն ու դրա իրականացման վերաբերյալ տարաբնույթ հարցերը։

Հերման Նիտչը համարվում է վիենական ակցիոնիզմի հիմնադիրներից մեկը; Ծնվել է 1938թ․ին։ 1953-1958թթ․ սովորել է Վիենայի Կիրառական արվեստների բարձրագույն դպրոցում։ 1960֊ական թվականներին Նիտչը երիտասարդ նկարիչններ Օտտո Մյուլի, Ռուդոլֆ Շվարցկոգլերի, Գյունտեր Բրուսի հետ հիմնեց «Վիենական ակցիոնիստներ» միավորումը, որը հետագյում ստացավ համաշխարհային հռչակ։

Այս խմբի վաղ շրջանի գործերը ներառում էր «ասսամբլյաժներ» և «Ուղղակի ներգործման գեղանկարչություն», իսկ հետո նրանք անցան փորձարարական պերֆորմանսների և ակցիաների։ Խմբի անդամների հիմնական մոտիվը Երկրորդ համաշխարհային պատերազմից ստացած վնասների հաղթահարումն էր՝ տանջանքների մեջ խորասուզվելու և էմոցիաները ստեղծագործական ակտի ժամանակ դուրս թողնելու միջոցով։

2007թ․֊ին Ավստրիական Միսթելբախ քաղաքում բացվեց Հերման Նիտչի թանգարանը, որը ունի մասնաճյուղ նաև իտալական Նեապոլ քաղաքում։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 401 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ