Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մենաներկայացում, որի տեքստը Լիտվինովան գրել է հուսահատության պահին

07.25.2022

Սեփական պիեսի հիման վրա մենաներկայացում է պատրաստում ռուսաստանցի հայտնի ռեժիսոր, դերասան և դրամատորգ Ռենատա Լիտվինովան։ «Կակտուս» վերնագրված բեմադրության պրեմիերան կկայանա սեպտեմբերին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկելիք «Kured Lendavad» («Թռչում են կռունկները») փառատոնում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով teatral-online.ru»֊ին։

Լիտվինովան խոստովանել է, որ այս պիեսը գրել է խորին հուսահատության պահին։

«Մենախոսությունը, գլխավոր հերոսուհու դիմումն է ինչ֊որ իրական մեկին և, միաժամանակ, երևակայականին»։ Բացառված չէ, որ ոմանց վրա հերոսուհին կթողնի խելագարի տպավորություն»,֊ այդպես է նշում փառատոնի կայքը
։
Սակայն այդ խրնդրի որոշման իրավունքը Լիտվինովան թողնում է հանդիսատեսին։ Հանդիսատեսը պետք է որոշի ․ թե ինչ պետք է տեսնի հերոսուհու մեջ։ Ինքը, հեղինակը, ընտրել է «սերը, որպես հրաշք, որպես հեքիաթ», որը իրեն և իր հերոսուհուն կներշնչի ամենակարողություն՝ ամեն ինչի և առաջին հերթին կյանքի նկատմամբ»։

Այս պիեսը նախատեսված է եղել բեմադրել Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում։ Եղել են պայմանավորվածություններ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Խաբիենսկու հետ։ Սակայն փետրվարին ռուսական զորքերի ներխուժումը Ուկրաինա ամեն ինչ խափանեց։ Լիտվինովան հեռացավ Ռուսաստանից։

«Կակտուս» մենաներկայացման առաջին ցուցադրության տարբերակը Լիտվինովան ներկայացնում է որպես «գլխավոր փորձ, կամերային և միանգամայն ինտիմ»։ Սա նշանակում է, որ, հավանաբար արտիստուհին կշարունակի իր տեքստի և բեմադրության վրա աշխատել և այն կվերածի առավել մասշտաբային գործի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 461 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ