Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատժամիջոցների իրավիճակում...

08.11.2022


Սանկտ֊Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնը նախապատրաստվում է նշել Ռուսաստանի համար դեպի Եվրոպա պատուհան բացած Պետրոս 1֊ի 350֊ամյակը՝ նրան նվիրված նոր մյուզիքլով։ Այդ մասին տեղեկացնում է«Թագլուր»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Մյուզիքլը երաժշտությունը կհեղինակի ամերիկացի կոմպոզիտոր Ֆրենկ Ուայլդհորնը, իսկ լիբրետոն՝ ռուսաստանցի դրամատուրգ Կոնստանտին Ռուբինսկին։
Ռուս֊ուկրաինական պատերազմի համապատկերում, երբ արևմտյան պատժամիջոցների պատճառով բազմաթիվ երկրներ դադարեցրել են համագործակցությունը նաև մշակույթի ասպարեզում, ռուսական ցարին նվիրված երաժշտական ստեղծագործություն գրելու պատվերը հազվադեպ բացառություններից է։

Պետերբուրգյան թատրոնում նշել են, որ պատժամիջոցների իրավիճակում իրենք առավել ակտիվ համագործակցության դաշտ են ներգրավում հայրենական ստեղծագործողներին։

Թատրոնի գլխավոր տնօրեն Յուրի Շվարցկոպֆը հայտարարել է, որ հանգամանքների այդպիսի դասավորությունները իրական հնարավորություններ են ձևավորել ռուսաստանցի ստեղծագործողներին առավել վառ հայտարարել իրենց մասին։ Նա բերել է օրինակներ, որ արդեն երաժշտական բեմադրությունների պատվերներ են տրվել մի շարք ռուսաստանցի ժամանակակից կոմպոզիտորների։

Ավելացնենք, որ նախօրեին, օգոստոսի10֊ին, Սանկտ֊Պետերբուրգ քաղաքի երաժշտական կոմեդիայի թատրոնը բացել է իր 94֊րդ թատերաշրջանը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 352 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ