Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գլոբուսի» նոր բեմադրությունը և Ժաննա դ՝Արկին ցավակցելու նոր «հնարավորությունները»

08.18.2022


Լոնդոնի շեքսպիրյան «Գլօբուս» թատրոնը պատրաստում է բեմադրություն Ժաննա դ՝Արկի մասին։ Ֆրանսիայի ազգային հերոսուհին այստեղ հանդես է գալիս ոչ բինար անձի կերպարով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

«Ես Ժաննան եմ» ներկայացման պրեմիերան Անգլիայի հնագույն թատրոններից մեկում կկայանա օգոստոսի 25֊ին։ Բեմադրության վերաբերյալ հայտարարության մեջ Ժաննան ներկայացվում է «նրանք» և «նրանց» դերանուններով։ Ռեժիսոր Իլինկա Ռադուլյանի բեմադրության մեջ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Իզաբել Թոմը։

Մտավորականության որոշ ներկայացուցիչներ հանդես են եկել «պատմությունը կեղծելու» դեմ։ Օրինակ, Քենթի համալսարանի սոցիոլոգիայի պատվավոր պրոֆեսոր Ֆրենք Ֆուրեդին հայտարարել է, որ նման մեկնաբանությունը «չի համապատասխանում պատմական իրողությանը, դա պատմության կողոպուտ է, որպեսզի օրինականացվի այն, ինչը տեղի է ունենում այստեղ և հիմա» (նկատի ունի գենդերային բազմազանությունը֊ խմբ․)

Քենթի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կարծիքով այդպիսի վերաիմաստավորումները խախտում են պատմականության սկզբունքը և ներկայացնում են սեփական ֆանտազիաները։ «Ժաննա դ՝Արկը գաղափար չի ունեցել, թե ի՞նչ է ոչ բինարությունը։ Սա փորձ է կերպարին տալ այնպիսի բնութագրեր, որոնք այն ժամանակաշրջանում նույնիսկ գոյություն չեն ունեցել»,֊ ընդգծել է Ֆուրեդին։

Պիեսի հեղինակ Չարլի Ջոզեֆինը հույս է հայտնել, որ բեմադրությունը կբացի նոր հնարավորություններ «հերոսուհուն» ցավակցելու համար։ Իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Միշել Թերրին վստահ է, որ Շեքսպիրը հավանություն կտար բեմադրությանը։

«Շեքսպիրը չի գրել պատմականորեն հավաստի պիես։ Նա օգտագործել է անցյալի գլխավոր անձնանց, որպեսզի հարցեր տա ժամանակակից աշխարհի մասին։ Իսկ «Գլոբուսը» երևակայության վայր է»,֊ նշել թատրոնի գեղարվեստական ղեկավարը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 345 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ