Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնն այսուհետ չի ունենա տրանսֆորմեր հարթակ և պոդիումով մոդուլային դահլիճ

09.01.2022

Վերջին 10 տարիներին, մինչև լուծարումը, ռուսաստանցի և եվրոպացի հանդիսատեսների շրջանում մեծ համբավ ձեռք բերած Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնը վերանվանվել է Գոգոլի անվան թատրոնի։ Այժմ այստեղ ձևավորվում է նոր թատերախումբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին։

Թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Անտոն Յակովլևը հայտարարել է, որ թատերախումբը արմատականորեն ձևավորվում է նորից ։ Նա նշել է, որ հիմնականում ընդգրկելու են մինչև 30 տարեկան 20 ստաժյորների, որոնք տարբեր թատերական բուհերի շրջանավարտներ են կամ արդեն ձևավորված արտիստներ։

Ըստ Յակովլևի, նոր հավաքագրվածները պետք է աշխատեն «Գոգոլ֊կենտրոն»֊ից մնացած դերասանների հետ։ Յակովլևի ասելով, թատրոնում մնացել են նախկին թատերախմբի և աշխատակիցների 50֊տոկոսից էլ պակաս անդամներ։

«teatral-online.ru»֊ի փոխացմամբ Գոգոլի անվան թատրոնից հեռացել են այսօր եվրոպայում հաջողությամբ մասնագիտական գործունեություն ծավալած ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի գրեթե բոլոր աշակերտները։

Փաստորեն կրկին ձևավորման ընթացքում հայտնված թատրոնը նախատեսում է խաղացանկում ունենալ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից դրամատուրգիա։

Հատկանշական է, որ նոր ձևաչափի մեջ Գոգոլի անվան թատրոնը չի ունենա տրանսֆորմեր հարթակ և մոդուլային դահլիճ՝ պոդիումով։ Այն վերադառնում է ավանդական դասական ձևավորման։ Թատրոնը կվերադառնա այն մոդելին, երբ հանդիսատեսին թողնում էին դահլիճ մտնել միայն ներկայացումից անմիջապես առաջ։

Հիշեցնենք, որ «Գոգոլ֊կենտրոն» թատրոնում կարելի էր ազատ շարժվել ցանկացած պահի, օրինակ դասախոսության, սրճարան կամ մեդիատեկա այցելելիս, իսկ տոմս ձեռք բերելու անհրաժեշտությունը զգացվում էր միայն բեմադրություն դիտելու համար։




Լուսանկարն՝ ըստ «teatral-online.ru»֊ի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 354 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ