«Սոյուզմուլտֆիլմ»֊ը կթողարկի NFT թոքեններ09.07.2022
Այս օրերին Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող 7֊րդ արևելյան ֆորումի շրջանակներում , որն ընթանում է «բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» նշանաբանով, «Սոյուզմուլտֆիլմ» ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել համաշխարհային շուկայում լավ հայտնի «Polygon» բլոգչեյն հարթակի և «OD Business Technologies Group» կազմակերպության հետ՝ ռուսական ստուդիայի հիմքի վրա NFT նախագծեր ստեղծելու և զարգացնելու ուղղությամբ։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Բլոգչեյնի տեխնալոգիայի հիմքի վրա NFT֊ն թվային սերտիֆիկատ է, որը հաստատում է վիրտուալ ակտիվի նկատմամբ սեփականության իրավունքը։ NFT֊ն բացառիկ է, այն հնարավոր չէ կեղծել կամ փոխարինել մեկ այլով։
Երեք ընկերությունների համագործակցության վերաբերյալ հայտարարության մեջ նշվում է, որ աշխարհի խոշորագույն «Polygon/Cere» ձեռնարկությունը «Սոյուզմուլտֆիլմի» NFT նախագծերը կյանքի կոչելու, առաջ մղելու և առանց սերվեր ռեսուրսում բրենդային ու ոչ բրենդային կոնտենտի համար մտադիր է կատարել 4 մլն դոլարի ներդրում։
«Մեր գործընկերների հետ մենք կբացենք միանգամայն նոր էջ լեգենդար կինոստուդիայի պատմության մեջ»,֊ հայտարարել է «Սոյուզմուլտֆիլմի» տնօրենների խորհրդի նախագահ Յուլիանա Սլաշչևան։ Նրա ասելով ավելի քան դարավոր պատմություն ունեցող «Սոյուզմուլտֆիլմը» 21֊րդ դարում շարունակում է իր անընդհատ զարգացումը՝ «յուրացնելով նոր ձևեր և տեխնալոգիաներ»։ Սլաշչևան համոզմունք է հայտնել, որ «Փորձը և այսպիսի ժամանակակից մոտեցումները հնարավորություն են ընձեռում ստեղծել յուրահատուկ նախագծեր»։
Այս համագործակցության արդյունքում նախատեսել են, որ «Սոյուզմուլտֆիլմի առաջին NFT-ները կթողարկեն 2022թ․֊ի վերջերին։