Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տարիներ անց ռեժիսորը հեռացրել է հավատքի խորհրդանշաններն իր բեմադրությունից

09.15.2022


Մի շարք աղմկահարույց բեմադրություններով հայտնի, վերջին երկու տարիներին Մոսկվայի Փոքր Բրոննայայի վրայի թատրոնի ղեկավար Կոնստանտին Բոգոմոլովը հայտարարել է, որ իր պատրաստած «Իդեալական ամուսինը» բեմադրությունից կհեռացնի «հավատքի խորհրդանշանները»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

Բեմադրությունը նա պատրաստել է ըստ Օսկար Ուայլդի ստեղծագործությունների։

Ռուսաստանի դաշնությունում այսօր ծայրահեղական համարվող և արգելված Instagram֊ի իր էջում ռեժիսորը հայտարարել է, որ բեմադրությունից կանհետանան այն պահերը, որոնք կապված են «տառապանքի և մեղքերի թողության մեծ խորհրդանշանների հետ»։ Նրա ասելով, ինքն այդպիսի որոշում է կայացրել՝ կապված այն բանի հետ, որ բեմադրությունը ներկա տեսքով դադարել է համընկնել իր աշխարհաընկալմանը, և ափսոսում է, որ այս գործը կարող է վիրավորել հավատացյալ մարդկանց։

Ռեժիսորը նշել է, որ նման որոշում է կայացրել «ոչ թե գոռգռացող և ագրեսիվ ակտիվիստների, այլ այն մարդկանց համար․ ում հավատքը անձնական ընտրություն և ուղի է»։ Նա միաժամանակ նշել է որ իր քայլը բխում է նաև մտավորական, խեքով, բարդ, հաճախ նաև ժամանակակից թատրոնը և մշակույթը սիրող, մարդկանց համար, որոնք, սակայն, անձնապես ցավ են ապրում և այն չեն ցուցադրում, երբ բեմում խաչը դառնում էր խաղի առարկա։

Ասենք, որ 2013թ․֊ին ոստիկանությունը Ռուսաստանի քննչական կոմիտեին էր փոխանցել երկու տասնյակից ավելի դիմում, որի հեղինակները պահանջում էին ստուգել «Իդեալական ամուսինը» բեմադրության օրինականությունը Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում։ Բեմադրության քննադատները պահանջում էին բեմադրությունն ստուգել հավատացյալների զգացմունքները վիրավորելու հանգամանքով։ Այդ նույն կոչով հանդես էր եկել նաև ռուսական ուղղափառ եկեղեցին, որը Բոգոմոլովի բեմադրությունն անվանել էր «աստվածապիղծ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 351 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ