Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անկախ թատրոններն ունեն իրենց սթրիմինգային առցանց հարթակը

10.07.2022

Վաղը, հոկտեմբերի 8֊ին, մեկնարկում է «Onlife IDEA Fest» Անկախ միջազգային թատերական սթրիմինգային փառատոնը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 12֊ը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Առցանց ցուցադրվելու նպատակով փառատոնի հասցեով ստացվել են բեմադրություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Էստոնիայում, Գերմանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կոսովոյում ապրող և ստեղծագործող անկախ ռեժիսորներից։

«Onlife IDEA Fest» փառատոնի կազմակերպիչներն իրենց առաքելությունը համարում են «Թատրոնի միջոցով մարդկանց համախմբումը մադկային հիմնական արժեքների շուրջ»; Դրա համար նրանք աշխատում են ձևավորել յուրահատուկ ստեղծագործական միջավայր, որը թատրոնին հնարավորություն կտա մատչելի լինել աշխարհի ցանկացած կետից։

Փառատոնին հիմնականում ցուցադրվում են անկախ ռեժիսորների բեմադրություններ, որոնք ոչ միայն պրոֆեսիոնալներ են, այլև նրանց աշխատանքները ցուցադրվել և աչքի են ընկել միջազգային ստուգատեսներում։

Առցանց սթրիմինգային ձևաչափին հարմարեցված բեմադրությունները, որոնք թատերական պերֆորմանսի և կինոյի հատման յուրահատուկ դրսևորումներ են, ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն «Onlife IDEA Fest» փառատոնի կայքում։ Այն անվճար մատչելի կլինի ամենուրեք ցանկացած ընդունիչ սարքի համար (համակարգիչ, բջջային հեռախոս)։ Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո հանդիսատեսները կարող են մասնակցել բեմադրության հեղինակների հետ կազմակերպված առցանց քննարկումներին։

Ավելացնենք, որ փառատոնն անցկացվում է երկրորդ անագամ։ Այս ձևաչափով առաջին միջոցառումը տեղի է ունեցել 2022թ․֊ի գարնանը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 408 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ