Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Լու»֊ն երկու բեմադրություն է ներկայացրել, երկուսն էլ մենաներկայացում

10.10.2022


Անցած շաբաթ, հանգստյան օրերին՝ հոկտեմբերի 8֊ին և 9֊ին, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ընդհանուր առմամբ 12 հանդիսատեսի բախտ է վիճակվել դիտելու մի քանի ամիս առաջ բացված ամենափոքր թատրոնի «dyimovochka trip» բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Այդ երկու պրեմիերաներից յուրաքանչյուրին 6֊ական հանդիսատես ունենալը պարզվում է, որ այդ թատրոնի համար եղել է անշլագ։ Եվ դա միանգամայն բնական է, որովհետև նույն հարթության մեջ բեմ և հանդիսասրահ ունեցող «Բլոխա» («Լու») անունով թատրոնը զբաղեցնում է ընդամենը 9 քառակուսի մետր և մեկ ներկայացման ընթացքում։ կարող է ընդունել միայն 6 հանդիսատեսի։

«Մարդուն երկար ժամանակ դարձրել են անմարդկային՝ ստիպելով կրել դիմակ և հասարակությունից պահպանել մեկ ու կես մետր հեռավորություն։ «Լու» թատրոնը սոցիոֆոբիայից ( կլաստուֆոբիայից) փրկվելու հաբ է: Մենք համոզում ենք մեր հանդիսատեսներին չպահպանել հեռավորություն։ Դա համարձակ է և անվտանգ»,֊ գրված է թատրոնը ներկայացնող մամլո հաղորդագրությունում։

Թատրոնում համոզված են, որ հանդիսատեսների միջև փոքր տարածությունը բեմական միջավայրի հետ նույն տարածքում գտնվելը ազնիվ և անկեղծ հաղորդակցության հատուկ ձև է։

«Լու․ թատրոնը փորձարարության հատուկ գոտի է։

«Մենք որոշել ենք ստուգել, թե որքա՞ն փոքր կարող է լինել թատրոնը, որպեսզի այն, մնա թատրոն՝ այդ բառի սովորական ըմբռնմամբ։ Բոլոր հրաշքները և հատուկ էֆֆեկտները ստեղծվում են հանդիսատեսի աչքի առջև, մենք նրանից ոչինչ չենք թաքցնում և կարծում ենք, որ հենց դա էլ թատրոնի իսկական հրաշքն է, երբ հանդիսատեսը հիացած է «և ուրախ է այդ խաբկանքի համար»․֊ այսպես է ամփոփվում «Լու»֊ի առաքելության մեկնաբանությունը թատրոնի մամլո հաղորդագրության մեջ։

Ավելացնենք, որ «dyimovochka trip» բեմադրությունից առաջ «Լու»֊ն իր հանդիսատեսին ներկայացրել էր «Գայլը» բեմադրությունը։ Առայժ այդ երկու ներկայացումներն են պատրաստվել պետերբուրգյան կամերային այս փոքրիկ թատրոնում։ Երկու բեմադրություն, երկուսն էլ մենաներկայացում․․․





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 319 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ