Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մակետի ներսում՝ համակարգչային գրաֆիկայի միջոցով

10.20.2022


Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը (МХАТ) նախապատրաստում են «Մենախոսություններ» խորագրով մուլտիմեդիա֊նախագիծ, որի հեղինակները Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի օրինակով քննության են առնում թատրոնի բնույթը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

МХАТ֊ի թանգարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ ավելի ու ավելի համարձակ է սկսել համագործակցել ժամանակակից նկարիչների և նոր տեխնալոգիաների հետ։ Այստեղ վստահ են, որ իրենց թատրոնի մշտական հանդիսատեսների, ինչպես նաև դերասանների ու ռեժիսորների համար հետաքրքիր կլինի հայտնի թատերական տեսարանների մեկնաբանությունները տեսնել ժամանակակից տեսաօպերատորի կատարմամբ։

Մուլտիմեդիական ինստալացիայի սցենարը վերարտադրում է դրամայի դասական կառուցվածքը։ Հինգ տեսարաններում, որոնցից յուրաքանչյուրը բևեռվում է նշանավոր բեմադրություններից մեկի վրա, ներկայացնում է МХТ֊ի առաջին տասնամյակների ստեղծագործական կյանքի անց ու դարձը՝ չեխովյան բեմադրությունների հաջողությունից մինչև Միխայիլ Բուլգակովի «Տուրբինինների օրերը» պիեսի շուրջ տեղ գտած իրադարձությունները։

Մուլտիմեդիական ինստալացիայի դիտողական լուծումը ընթանում է թատերական բեմ֊տուփի սկզբունքի հետքերով, վերարտադրում է պահպանված դեկորացիաների մանրակերտերը, իսկ Բրուսնիկինի արվեստանոցի դերասանները կհայտնվեն մակետի ներսում՝ համակարգչային գրաֆիկայի միջոցով վերակենդանացած բեմական տարածության հարթակում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 317 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ