Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Տեատր․doc»֊ի լիարժեք թատերաշրջան ունենալու «Թթվածինը»․․․

11.02.2022


Պրեմիերայից 20 տարի անց Մոսկվայի «Տեատր․doc» թատրոնը կներկայացնի 21֊րդ դարի սկզբներին Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքում որպես կարևորագույն թատերական իրադարձություն նշվող «Թթվածին» բեմադրության տեսագրությունը։ Ցուցադրությունը կկայանա նոյեմբերի 4-ին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Դրամատուրգ Իվան Վիրիպաևի պիեսի հիման վրա ռեժիսոր Վիկտոր Ռիժակովի պատրաստած բեմադրությունը 2002թ․ հոկտեմբերին շատերի համար վերածվեց ռուսական թատրոնի «նոր ժամանակաշրջանի» յուրահատուկ այցեքարտի։ Այլ էր գեղարվեստական լեզուն, այլ էին մտածողության, զգալու և արտահայտվելու միջոցները, որոնք զարմացնում էին այն ժամանակվա հանդիսատեսներին և շատ բանով որոշեցին ռուսաստանյան դրամատուրգիայի, ռեժիսուրայի, դերասանական արվեստի հետագա զարգացման ընթացքը․․․

Դա նաև ոչ պետական «Տեատր․doc» թատրոնի լիարժեք թատերաշրջան ունենալու առաջին մեկնարկն էր․․․

Հետադարձ հայացքը «Թթվածին» բեմադրության վրա կարծես ավելի է համոզում նրա «հեղափոխական» լինելու հանգամանքը։

«Պրեմիերային տեսագրության ցուցադրությունը միայն բեմադրությունը չէ, այլ նաև հանդիսատեսները, մթնոլորտը, «Տեատր․doc»֊ի տակավին նոր ներկված պատերը»,֊ նշված է միջոցառման մամլո հաղորդագրությունում։ Այնտեղ նաև նշվում է, որ այդ իրադարձությունը շրջադարձային է եղել «Տեատր․doc»֊ի, նաև բեմադրության հեղինակների համար։

Թատրոնում կարծում են, որ այդ բեմադրությունը նման չէր ոչ մի բանի և ներկայացնում էր ազատության մարմնացում՝ հեղինակային խոսքի և թատերական արվեստի միասնականությյամբ․․․

Ավելացնենք, որ բեմադրության տեսագրությունը դիտելուց հետո դահլիճում հավաքված հանդիսատեսները հնարավորություն կունենան առցանց կապի միջոցով զրուցել պրեմիերայի 20֊ամյակը բոլորած բեմադրության հեղինակների հետ։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 381 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ