Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ պահպանողական երաժշտական աշխարհը միավորվում է թատերական տարերքին

11.08.2022

Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնում առաջիկայում կկայանա մի բեմադրության վերջին ցուցադրությունը, որտեղ փորձ է արվում խորհրդային ավանգարդի ժառանգությունը նորովի բացահայտել ժամանակակից երաժշտության համար։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Պետյան, գայլը և Վոլոդյա երաժիշտը» բեմադրությունը փորձարարական է։ Ժանրային առումով հեղինակներն այն անվանել են «Սիմֆոնիկ կրկես»։

Բեմադրությունը նվիրվել է 20֊րդ դարի ռուսաստանցի հայտնի կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և Գայլը» հայտնի սիմֆոնիկ հեքիաթի ստեղծման 85 ֊ամյակին։ Երաժշտական այդ հեքիաթը հեղինակը ստեղծել է թատերական գործիչ, աշխարհում առաջին կին օպերային ռեժիսոր Նատալիա Սացի պատվերով։

Պրոկոֆևի այդ սյուիտը, որն այսօր հայտնի է նաև աշխարհում, առաջին անգամ կատարվել է 1936թ,֊ի մայիսի 5֊ին։

Մոսկովյան ժամանակակից բեմադրության հիմքում Պրոկոֆևի այդ ստեղծագործության հետ միասին դրված է նաև 20-րդ դարի առաջին կեսի ռուսական երաժշտական մշակույթի մեկ այլ ներկայացուցչի՝ Լեոնիդ Պոլովինկինի «Վոլոդյա֊երաժիշտը» ստեղծագործությունը։

Փորձարարական ներկայացման հեղինակաները իրենց նպատակն իրականացնելու համար «նվագախումբ առանց դիրիժորի» ձևը միավորել են սիմֆոնիկ հեքիաթի ժանրի և դրամատիկական թատրոնի հետ։

Առանց դիրիժորի «Պեռսիմֆանս»֊ը («Պեռվի սիմֆոնիչեսկի անսամբլ», թարգմանաբար՝ «Առսիմանս» ֊«Առաջին սիմֆոնիկ անսամբլ» - խմբ) վերջնականապես խախտում է ակադեմիական վարվելակերպը։ Վոլոդիայի նախրի կենդանիների դիմակներով երաժիշտներն «արածում են» հովտում՝ ջութակներն ու հոբոյները ձեռքերին։ Ֆլեյտա թռչնակը թռչում է հասկերի վրայով, իսկ Գայլը երեք վալտոռներով ընթանում է սայլակավոր մոտոցիկլով։

«Փորձարարությունն այս աշխատանքում այն է, որ բավականին պահպանողական երաժշտական աշխարհը միավորվում է թատերական տարերքին, խաղին և խուլիգանությանը, առանց որոնց դժվար է պատկերացնել երեխաներին հասցեագրված ժամանակակից թատրոնը»,֊ նշել է բեմադրության հեղինակ Եգոր Պերեգուդով։ Նա նաև նշել է, որ սուր, երգիծական ձևի փնտրտուքը անհրաժեշտ պայման է խորհրդային բարոյախոսական մանկական պատմությունների համար, որը նաև անհրաժեշտություն է ժամանակակից հանդիսատեսի հետ երկխոսության մեջ մտնելու համար։ «Եվ միայն հոբելյանին է հնարավոր տեսնել, թե ինչպես «Պեռսիմֆանս»֊ի երաժիշտները դառնում են դրամատիկական դերասաններ, իսկ երիտասարդական թատրոնի դերասանները նվագում են և զբաղվում «ռիթմոդեկլամացիայով»,֊ ընդգծել է Պերեգուդովը։

Բեմադրության հեղինակներից մյուսը երաժիշտ Պյոտր Այդուն է։ Նա նշել է, որ աշխատելով Պոլովինկինի և Պրոկոֆևի հեքիաթների վրա, անմիջապես բացահայտել են դրանց ընդհանուր հիմքը։ Դա «փոխադարձ ձգողականությունն է աբստրակտ սիմֆոնիկ ձևի և պարզության, ուրախության, հուզիչ բովանդակության փնտրումի միջև»։ Ըստ նրա ակադեմիական արվեստում պարզ արտահայտությունը առաջացնում է հետազոտողի նրբազգացողությունը՝ ճիշտ այնպես, ինչպես քարանձավում ժայռապատկեր տեսնողի մեջ պարզ ձևը արտահայտում է աշխարհի գեղեցկության անկեղծ որոնում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 426 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ