Կորել է խորեոգրաֆի կենսագրությունը11.23.2022
Սանկտ֊Պետերբուրգի Մարինյան թատրոնի խորեոգրաֆ Իլյա Ժիվոյի անունն անհետացել է նրա մասնակցությամբ ստեղծված բեմադրությունների անվանացանկերից։ Այդ մասին սոցցանցերում իր իսկ՝ Ժիվոյի զետեղած հայտարարությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Բացի այդ անվանացանկերը, Մարինյան թատրոնի պաշտոնական կայքից, անբացատրելի պատճառներով, կորել է խորեոգրաֆի կենսագրությունը։ Այդ մասին էլ տեղեկացնում է «Բումագա» հրատարակչությունը։
«Քանի դեռ Ռուսաստանի քարոզչությունը և մեդիան քննարկում են «չեղյալ հայտարարելու մշակույթը» և ռուսաստանյան սպորտը, արվեստը և բիզնեսը վարկաբեկող օտարերկրյա ընկերություններին, նրա իսկ ներկայացուցիչները իր իսկ սեփական երկրում պաշտամունքի են վերածում և քաղաքացիների շրջանում ձևավորում նրանց վարկաբեկումը, ում մեջ, գոնե դույզն ինչ, կա տարբերվող տեսակետ, աշխարհում կատարվողի մասին»,֊ գրել է Ժիվոյը։
Մարտ ամսին խորեոգրաֆը լքել է Ռուսաստանը՝ բարձրաձայնելով իր վերաբերմունքն ընդդեմ «ռազմական հատուկ գործողության»։
Նշենք, որ Իլյա Ժիվոյը 2017֊2021թթ․֊երին իր թիմի հետ մասնակցել է 5 բալետի («Տարվա եղանակները», «Պուլչինելլա», «Խաղաղաքարտեր», «Գմբեթի տակ», «A Flashback․ և երկու օպերաների («Ձյունանուշ» և «Գիշերը ծննդյան տոներից առաջ») բեմադրական աշխատանքներին, որոնք այսօր էլ դեռ ցուցադրվում են Մարինյան թատրոնի բեմում։
Ավելի վաղ ՌԴ Մշակույթի նախարարությունում տրամաբանական են համարել, որ ազդագրերից հեռացվել են երկիրը լքած մշակութային գործիչների անունները՝ դա բացատրելով որպես «հասարակության հարցման» արդյունք։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։