Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուլան֊Ուդեի թատրոնն առաջինն է «Լավագույն ազգային թատրոն» անվանակարգում

12.09.2022


Ռուսաստանում օրերս ամփոփվել են հանդիսատեսների կարծիքների հիման վրա անցկացվող 15֊րդ «Զվեզդա տեատրալա» թատերական մրցույթիի արդյունքները։ Նման մրցույթների համար ավանդական համարվող անվանակարգերից բացի, այս տարի ստուգատեսի կազմակերպիչները ավելացրել էին նոր «Լավագույն ազգային թատրոն» անվանակարգը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Նոր անվանակարգում հանդիսատեսները առաջնությունը տվել են Բուրիաթիայի երգի ու պարի «Բայկալ․ ազգային թատրոնին, որը գործում է Ուլան֊Ուդե քաղաքում։

«Լինելով ազգային թատրոն, մենք նպատակ ենք դնում ոչ միայն հասցնել այն կարևորը, որը թողել են մեր նախնիները, այլև ձգտում ենք անել այնպես, որպեսզի դա լինի հրատապ, հետաքրքիր, պահանջարկված նաև այսօր»,֊ նշել է բուրիաթական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժարգալ Ժալսանովը։

Նշենք, որ «Զվեզդա տեատրալա» մրցանակաբաշխության «Բեմի լեգենդ» պատվավոր անվանակարգում 2022թ․֊ի պարգևները տրվել են դերասաններ Նատալիա Տենյակովային, Ալեքսանդր Ֆիլիպենկոյին և Ալեքսանդր Կալյագինին։

Իսկ թատերաշրջանի լավագույն բեմադրություն է ճանաչվել, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում Ռիմաս Տումինասի ստեղծած «Պատերազմ և խաղաղություն» ներկայացումը։ Հիշեցնենք,, որը կյանքի օրոք արդեն լեգենդար համարվող ռեժիսորը հեռացել է Ռուսաստանից՝ կապված Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից իրականացվող «հատուկ ռազմական գործողությունների» հետ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 385 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ