Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շվեյցարիայում մշակույթը նախկինի պես բարձր պահանջարկի մակարդակում է

12.15.2022


Ինչպես ցույց է տվել վերլուծական հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, շվեյցարացիների միջավայրում «մշակույթի պահանջարկը» աճում է ծավալներով։ Որպես այս ուսումնասիրության մաս, վերլուծվել է մշակույթի ոլորտում շվեյցարացիների սպառողական վարքագծի էվոլյուցիայի դինամիկան և բնույթը՝ երկար պատմական ժամանակահատվածում՝ 1976-ից մինչև 2019 թվականը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «swissinfo.ch»֊ին։

Մշակույթի «սպառումը» և հանգստի պրակտիկան ամենակարևոր սոցիոլոգիական նշաններն են, որոնք հնարավորություն են տալիս ոչ տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշների օրինակով որոշել հասարակության էվոլյուցիայի բնույթը: Իսկ այժմ, ինչպես պարզվել է այս հետազոտության արդյունքներից, Շվեյցարիայում երկրի բնակչության մոտ 40 տոկոսը կազմում է «մշակութային էկլեկտիկների» խումբ, այսինքն՝ մարդիկ, ովքեր ժամանակ առ ժամանակ և ոչ համակարգված հետաքրքրվում են մշակույթով՝ առանց կենտրոնանալու որևէ կոնկրետ ժանրի կամ կատարողի վրա։

Դրան հաջորդում է մշակութային գործունեության ոլորտում պասիվ մարդկանց մոտ 30%-ը և շվեյցարացիների ևս մեկ երրորդը, ովքեր համակարգված հետևում են «բարձր մշակույթի» իրադարձություններին՝ գիտակցելով իրենց հետաքրքրությունները թատրոններ, համերգներ կամ թանգարաններ այցելելու ձևաչափերով։ Հետազոտությունն անցկացրել են Սեբաստիան Վայնգարտները Ցյուրիխի կանտոնի վիճակագրական գրասենյակից և պրոֆ. Յորգ Ռոսելը Ցյուրիխի համալսարանից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Social Change in Switzerland» ամսագրում։

«Եթե 1970-ական թթ․֊երին Շվեյցարիայում գերակշռում էին մշակութապես ոչ ակտիվ մարդիկ, ապա այժմ ամենամեծ սոցիալական խումբը հենց այսպես կոչված «էկլեկտիկներն» են, թեև պետք է նշել, որ հասարակության մեջ բարձր մշակույթի սիրահարների մասնաբաժինը նույնպես աճել է»,- գրում են հետազոտության հեղինակները։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 267 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ