Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Դեմոնը» կեսդարյա ընդմիջումից հետո վերադառնում է մոտոցիկլետով

12.21.2022

Վաղը՝ Դեկտեմբերի 22֊ին Ռուսաստանի Մեծ թատրոնում հանդիսատեսին կներկայացվի Անտոն Ռուբինշտեյնի «Դեմոն» օպերայի պրեմիերան՝ ըստ Լերմոնտովի համանուն պոեմի։ Այդ ստեղծագործությունը գրվել է 1872թ․ին։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Առաջին անգամ «Դեմոն» օպերան ցուցադրվել է 1875թ․֊ին՝ Սանկտ֊Պետերբուրգի Մարինյան թատրոնում։ Մեծ թատրոնում այն առաջին անգամ բեմադրվել է 1879թ․֊ին։ Այն իր ժամանակին վայելել է հաջողություն, սակայն 20-21֊րդ դդ․֊երում երաժշտական թատրոնի բեմահարթակներըում հազվադեպ հյուրերից է եղել։ Այն վաղը Մեծ թատրոն է վերադառնում կեսդարյա բացակայությունից հետո։

Նոր ընթերցման բեմադրիչը՝ Վլադիսլավ Նաստավշևը, լերմոնտովյան հայտնի սյուժեն կներկայացնի որպես տաղանդի դեմոնական բնույթ և ավերիչ ուժ։

«Դեմոնը պարզապես արագություն է։ Նա հայտնվում է մոտոցիկլով։ Լուսարձակի լույսը քեզ կուրացնում է խավարի խորքից։ Նրանում կա հանդգնություն, առնականություն, ճանապարհի ռոմանտիկա, միայնություն և վտանգ թե իր և թե ուրիշների համար։․,֊ նշել է ռեժիսորը և ավելացրել, որ Դեմոն֊բայքերն իր մտահղացումն է, որին հորինել է Վրուբելի «Թռչող Դեմոնը» կտավին նայելով։ Ըստ Նաստավշևի, այդ կտավը ստեղծելիս նկարիչը մտորել է արագության զգացողություն առաջացնելու մասին։ Նա խոստովանել է, որ ինքը նույնպես ցանկացել է փոխանցել այդ վայրի էներգիայի արագությունը․․․

Բեմադրությունը ներկայացնում է մի յուրահատուկ երկաշխարհ, որը պատկերվում է ձևավորման միջոցով։ Բեմում կհայտնվեն պարտերի շարքերը, որոնց աթոռները հանդիսասրահի կրկնօրինակներն են։ Դրանք խորհրդանշում են Թամարային շրջապատող մարդկանց և նրանց առօրեականությունը։ Իսկ այդ նույն ժամանակ հերոսուհին սլանում է դեպի բեմ, դեպի Դեմոնը։

Բեմադրության մեջ կհայտնվեն թատրոնի այլ «նշաններ» նույնպես՝ տոմս ստուգող հրեշտակներ, հանդիսասրահը հսկող Ծեր սպասավոր․․․
Ավելացնենք, որ Վլադիսլավ Նաստավշևը այս օպերայի ոչ միայն բեմադրիչն է, այլև նկարիչը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 441 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ