Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վանդալների դեմ պայքարը որոշվել է շարունակել տեսախցիկների օգնությամբ

12.26.2022


Ավստրալիայի հարավում, Նալլարբոր դաշտավայրում գտնվող Քունալդա քարանձավում վանդալները ավերել են 30 հազար տարվա հնությամբ թվագրվող ժայռապատկերները։ Այդ մասին «theguardian.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Հուշարձանին հասնելու համար հանցագործները փակ երկաթյա դարբասները «շրջանցել» են դրանց տակ ստորգետնյա թունել փորելով։ Նրանք հուշարձանի պատերից մեկի վրա թողել են գրություն հետևյալ բովանդակությամբ․« Մի նայեք այժմ, բայց սա մահվան անձավ է»։

Հնագետների կարծիքով վանդալների պատճառած վնասը հսկայական է; Հնագույն արվեստի եզակի հուշարձանին հասցված վնասը վերականգնման ենթակա չէ։

Անձավի պատերի մակերևույթի քարերը շատ փափուկ են և անհնար է դրանց վրա արված նկարները այնպես ջնջել, որ չփշրվեն։

Հնագետ Քերին Ուոլշի տեղեկացմամբ այս հնավայրը «շատ նշանակալից» է ավանդական տերերի՝ Միրնինգի ժողովրդի համար, ովքեր այցելել են քարանձավ ավելի քան 30 հազար տարիների ընթացքում: Նա նաև նշել է, որ պարիսպը, որը տեղադրվել է 1980-ական թթ․֊երին, ժամանակի ընթացքում դարձել է «անհամարժեք», քանի որ շատ մարդիկ նախկինում մուտք են գործել և գրել իրենց անունները կամ քարանձավում գտնվելու ամսաթվերը:

Հարավային Ավստրալիայի կառավարությունը խորհրդակցում է հնավայրի սեփականատերերի և այլ շահագրգիռ կողմերի հետ այս հուշարձանի անվտանգությունը ապահովելու համար։ Իշխանություններն այժմ փորձում են հույսը չդնել այն հանգամանքի վրա, որ «գոյություն ունեցող ցանկապատերը և քարանձավներ մուտք գործելու ընդհանուր դժվարությունը հետ են պահում այցելուների ճնշող մեծամասնությանը ոտնձգությունից»: Այժմ նրանք մտադիր են քարանձավն ավելի լավ պաշտպանելու համար այնտեղ տեղադրել տեսախցիկներ՝ ուղիղ վերահսկողություն իրականացնելու նպատակով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 330 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ