Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մանիպուլիացիաներով ու բռնություններով զբաղվող մարդու նպատակները

12.28.2022

Որքան էլ բարի լինեն մանիպուլիացիաներով ու բռնություններով զբաղվող մարդու նպատակները, դրանք հանցավոր են։ Ռուսաստանի Սանկտ֊Պետերբուրգ քաղաքի Մալիշիցկու կամերային թատրոնը պատրաստում է ներկայացում, որը երգիծանքով անդրադառնում է այդ թեմային։ Բեմադրությունը, որ կոչվում է «Տիտանի սիրենները» ռեժիսոր Պյոտր Շերեշևսկին, պատրաստում է ըստ Կուրտ Վոննեգուտի նույնանուն վեպի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ըստ ռեժիսորի, յուրաքանչյուր անհատականության, նրա լինելու և զգալու իրավունքի մասին ստեղծագործությունը մեծ մարդասեր Վոննեգուտը հյուսել է բարդ և խճճված պատումի և անսահման սրամտության ներկապնակով, որը նա քողարկում է գիտական ֆանտաստիկայով, միջմոլորակային պատերազմներով, թռիչքներով ողջ տիեզերքով մեկ և ապագայի վերաբերյալ գուշակություններով։

Ֆանտաստիկական բեմադրության մեջ հեղինակները ձգտում են պահպանել հեղինակային երգիծանքը, միաժամանակ տեղի ունեցողի մասին խոսել լրջորեն։

Բեմադրության առաջին մասում ներկայացվում է Երկրի վրա Մարսի բնակիչների կողմից հարձակման և դրանից հետո ծագած նոր կրոնի մասին։ Երկրորդ մասում գործողությունը ներկայացվում է որպես առցանց կինո։ Բեմադրության հեղինակները խոշոր պլաններով հանդիսատեսի ուշադրությունը հրավիրում են մարդու հոգեբանության, դրա դրսևորման մանրամասների վրա։

«Մինիմալիզմ։ Միայն մարդկային դեմքեր սև տիեզերքում»,֊ նշված է բեմադրության անոնսում։

Բեմադրության հեղինակները ընդգծում են, որ յուրաքանչյուր դերի համար նշանակվել են երկու֊երեք միմյանց չնմանվող դերասաններ, որի միջոցով փորձում են ստանալ տարաբնույթ համադրությունների հնարավորություն։ Յուրաքանչյուր հաջորդ ներկայացում կտարբերվի նախորդից։ Տարբեր դերասանների կոմբինացիաներով առաջանում են ոչ միայն տարբեր դուետներ, այլև նոր իմաստներ, երկխոսությունների նոր բովանդակություն։

Պրեմիերան կկայանա 2023 թ․ հունվարի 14-ին և 15֊ին։


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 386 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ