Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեռացվել են աշխատանքից հակապատերազմական դիրքորոշման համար

01.16.2023

Մոսկվայի Չեխովի անվան թատրոնում հակապատերազմական դիրքորոշման համար աշխատանքից հեռացրել են հայտնի դերասան Դմիտրի Նազարովին և նրա տիկնոջը՝ դերասանուհի Օլգա Վասիլևային։ Վաստակաշատ դերասանների հեռացման հրամանը ստորագրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Խաբիենսկին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ըստ թատրոնի հանրության հետ կապերի տնօրեն Վադիմ Վերնիկի, Նազարովը զրուցել է Կոնստանտին Խաբիենսկիի հետ, որի արդյունքում կայացվել է որոշում դերասանի հեռացման մասին։

Ավելի վաղ Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքում չեղյալ են համարել դերասան ամուսինների փետրվարի 1֊ին կայանալիք հյուրախաղերը։ Կազմակերպիչները հայտարարել են, որ այդպիսի որոշման համար հիմք են ծառայել սոցիալական ցանցերի օգտատերերի բողոքները Նազարովի և Վասիլևայի արտահայտությունների վերաբերյալ՝ կապված զորակոչի և Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կատարած գործողությունների հետ։

Դմիտրի Նազարովը MXT-ում աշխատում էր ավելի քան 20, իսկ Օլգա Վասիլևան՝ 15 տարի։ Այս դերասանների մասին տեղեկատվությունը օպերատիվ կարգով հանվել է թատրոնի պաշտոնական կայքից։ Օրինակ, «Անտառ» բեմադրության մասին անոնսի էջում բացակայում են ոչ միայն բեմադրող ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի, այլև առանցքային հերոսներից մեկի՝ Նեսչաստլիվցևի կերպարը մարմնավորող Նազարովի անունները։

Ավելացնենք, որ Դմիտրի Նազարովը զբաղված էր MXT֊ի նաև այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են «Վալպուրգյան գիշեր կամ կոմանդորի քայլերը», «Վարպետը և Մարգարիտան» են։

Ի դեպ, վերջին ներկայացման անոնսից էլ հանվել է ներկայացման առանցքային հերոսի՝ Վոլանդի անունը, որին մարմնավորում էր Նազարովը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 332 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ