Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկ տարվա լռությունից հետո գոգոլյան հերոսը կրկին պահանջարկված է «Սֆերայում»

01.18.2023


Նախօրեին, հունվարի 17֊ին, մեկամյա ընդմիջումից հետո Մոսկվայի «Սֆերա» թատրոնը իր հանդիսատեսին հրավիրել է միասին վերապրելու հիվանդագին մտածողությամբ մարդու ողբերգական ճակատագիրը, որի հետևանքն, ի վերջո, հիվանդոտ հասարակություն ունենալն է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «spheratheatre.ru»֊ին։

Ըստ ռեժիսոր Ալեքսանդր Պարրայի մտահղացման թատրոնի կամերային դահլիճ մտնող հանդիսատեսներն անմիջապես հայտնվում են մոնոներկայացման հերոս Պոպրիշչինի (դերասան՝ Սրգեյ Ռուդզևիչ) սենյակում։ Տանտերը, որին գրական տեքստի դասական հեղինակը՝ Նիկոլայ Գոգոլը, պատկերել է, որպես աննշան մի մարդու և պետական չինովնիկի, կանգնած իր համար ապաստարանի նշանակություն ունեցող կացարանի դռան մոտ, մռայլ դեմքով բաժակից ջուր է խմում և երկար, ասես ուսումնասիրելով, նայում ներս մտնող հանդիսատեսներին, որոնք դեռ գլխի չեն էլ ընկել , որ մոնոներկայացումն արդեն սկսվել է․․․։

Այս բեմադրության պրեմիերան կայացել է 2012 թ․֊ին և միայն վերջին մեկ տարում է, որ բեմ չէր բարձրացվում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 487 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ