Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ վրացի ուսուցչի, գեղագրությունն ապագայի արվեստ է և ոչ թե անցյալի

01.20.2023


Վրաստանի գեղագրւթյան ասսոցիացիայում բացվել է ձեռագիր տառատեսակների ձևավորման ուսումնական կրթօջախ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «euronews.com»֊ին։

Վրացական գեղագրության պատմությունը սկզբնավորվում է 5֊րդ դարից։ Հարյուրամյակների ընթացքում այն փոփոխություններ է կրել և կատարելագործվել։

Վրացական գեղարվեստական ձեռագրությունը ունի երեք պատմական ձև, որոնք 2015 թ․֊ին UNESCO֊ն ճանաչել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն։

«Մեր կարծիքով, վրացական գեղագրության դպրոցը իր նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացնում, որովհետև մենք որպես ժողովուրդ միշտ հպարտացել ենք մեր գրականությամբ, ռազմարվեստի պատմությամբ, ճարտարապետությամբ և խոհանոցով։ Մեր էությունը իր արտացոլքն է գտնում գեղագրության մեջ»,֊ նշել է վրացական գեղագրության ասսոցիացիայի նախագահ Նեսթան Բագաուրին։

Գեղագրությունը միայն պարզապես գեղեցիկ տառեր չեն, այն արվեստի այնպիսի տեսակ է, ինչպիսին նկարչությունն է կամ երգարվեստը։ Այն ապագայի արվեստ է և ոչ թե անցյալի։ Այդպիսի կարծիքի է նորաբաց դպրոցի ուսուցիչ Դավիթ Մայսուրաձեն։

« Նամակը շատ պարզ, բայց, միաժամանակ, հանչարեղ միջոց է արտաբերված բառը տեսանելի դարձնելու առումով, իսկ գեղագրությունը գրված բառի իդեալական տարբերակ է։ Ժամանակակից թվային աշխարհում գեղագրությունը առավել մեծ նշանակություն ունի, որովհետև ներկա ժամանակաշրջանում անհնար է բրենդ ստեղծել առանց գեղագրության և տեղագրության։

Նորաբաց գեղագրության դպրոցն այս պահին ունի 30 աշակերտ, ոմանք այստեղ են ընդունվել վրացական գեղագրության նկատմամբ սիրուց ելնելով, ոմանք էլ մասնագիտության բերումով։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 276 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ