Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կուլյաբին֊կրտսերը՝ արտասահմանում, Կուլյաբին֊ավագը՝ կասկածյալ

01.24.2023


Նովոսիբիրսկ քաղաքի «Կրասնի ֆակել» թատրոնում քրեական գործ է հարուցվել Ուկրաինայում ծավալված պատերազմի պատճառով Ռուսաստանից եվրոպա արտագաղթած ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի հոր՝ տակավին մինչև վերջերս այդ թատրոնի տնօրեն հանդիսացող Ալեքսանդր Կուլյաբինի նկատմամբ։ Նա մեղադրվում է առանձնապես մեծ չափերի հասնող պետական ֆինանսական միջոցներ վատնելու մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ուժային կառույցների տարածած տեղեկատվության համաձայն Կուլյաբին֊ավագը անօրինական վճարումներ է հատկացրել որդուն, որը այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Քրեական գործում խոսք է գնում 1,8 մլն ռուբլու մասին։

Կասկածյալի տունը իրավապահները ենթարկել են խուզարկության։ Կուլյաբին֊ավագը ձերբակալված է։ Առաջիկայում դատարանը որոշում կկայացնի նրա նկատմամբ խափանման միջոցի տեսակի վերաբերյալ։

Կասկածյալի որդին՝ Տիմովեյ Կուլյաբինը, «Կրասնի ֆակել» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել է 2022թ․֊ի ապրիլին։ Թատրոնի մամլո ծառայությունը ռեժիսորի հեռանալու վերաբերյալ բացատրությունը հիմնավորել է «մասնագիտական գործունեության

առանձնահատկություններով»։ Նրա հորը՝ Ալեքսանդր Կուլյաբինին, Նովոսիբիրսկի մարզային իշխանությունները աշխատանքից հեռացրել են անցյալ տարվա դեկտեմբերին։ Նա այդ մշակութային հաստատությունը ղեկավարել է 23 տարի։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 331 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ