Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չուլպան Խամատովան խոսում և խաղում է նաև լատիշերեն

01.25.2023

Ուկրաինայում սանձազերծած պատերազմի պատճառով Ռուսաստանից Լատվիա տեղափոխված դերասանուհի Չուլպան Խամատովան, որն աշխատանքի է անցել ռեժիսոր Ալվիս Հերմանիսի գլխավորած Նոր Ռիգայի թատրոնում, «Gogolis. Nature morte» բեմադրության մեջ կխաղա լատիշերեն։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով ,«teatral-online.ru»֊ին։

Բեմադրությունն իրականացնում է լատիշ լրագրող, «Rigas Laiks» հանդեսի խմբագիր, փիլիսոփա և ռեժիսոր Ուլդիս Տիրոնսը՝ ըստ Նիկոլայ Գոգոլի «Հին աշխարհական կալվածատարերը» ստեղծագործության։ Նեկայացման անոնսում ծագումով ուկրաինացի, բայց նաև ռուսական գրականության դասական համարվող գրողի անունը ներկայացված է ուկրաինական տարբերակով՝ Mikolas Hohola։

«Բեմադրությունը մտահղացվել է որպես պիեսի ընթերցում և փորձ, որտեղ Նոր Ռիգայի թատրոնի դերասանները կզգան գոգոլյան հերոսների համեստ առօրյան։ Ջերմ կապը, որը կառավարում է հնաոճ զույգի առօրյան, պարզվում է, որ ավելի ուժեղ զենք է ժամանակի դեմ պայքարում, քան հպանցիկ կրքերն ու դատարկ մտքերը, նույնիսկ եթե՝ անցած օրերի խաղաղ երանությունը ընդամենը գրողի կիսանինջ մտքեր են»,֊ նշված է բեմադրության անոնսում։

«Gogolis. Nature morte»֊ն Նոր Ռիգայի թատրոնում Չուլպան Խամատովայի մասնակցությամբ երկրորդ բեմադրությունն է։ Հունիսին դերասանուհին խաղացել է Ալվիս Հերմանիսի ռուսաստանցի հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի և դասական գրող ֆյոդոր Դոստոևսկու տեքստերի հիման վրա ստեղծված «Դևեր» բեմադրության մեջ, որի համար Լատվիայի թատերական գործիչների միության կողմից արժանացել է «Տարվա դերասանուհի»․ կոչման։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 366 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ