Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծիսական ջահերով երթերին այսուհետ կմասնակցեն նաև կանայք ու աղջիկները

02.01.2023


Նախօրեին, հունվարի 31֊ին, հազարավոր շոթլանդացիներ Բրիտանիայի տարբեր վայրերից հավաքվել են երկրի հյուսիսում գտնվող կղզիներում, որպեսզի մասնակցեն ուղևորություն Վալհալու, «Up Helly Aa» ծիսական փառատոնին։ «Up Helly Aa»֊ն («Ուղևորություն Վալհալու»֊ն) Եվրոպայում կրակին նվիրված ամենախոշոր միջոցառումն է, և այս տարի, առաջին անգամ նրա 142֊ամյա պատմության մեջ, վիկինգների ջոկատների երթին տղամարդկանց հետ կողք֊կողքի մասնակցել են նաև կանայք և աղջիկները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

«Up Helly Aa»֊ի կազմակերպիչները դեռ 2022թ․֊ին որոշում էին կայացրել վերացնել փառատոնին կանանց և աղջիկների մասնակցելու արգելքը՝ հուսալով, որ դա նոր աշխուժություն կհաղորդի միջոցառմանը, որն երկու տարի ընդմիջվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով։

Մինչև այժմ միայն տղամարդիկ իրավունք ունեին խաղալ վիկինգի դեր, իսկ կանանց դերակատարությունը սահմանափակվում էր կենցաղային պարտականություններով՝ խմիչքներ լցնելով և բազմաթիվ այցելուների համար տարբեր միջոցառումներ կազմակերպելով։ Այսուհետ կանայք կմասնակցեն նաև հանդրձավորված վիկինգների ջոկատների ջահերով երթերին, որոնք եզրափակվում են ծովային մարտական արշավային նավը այրելու գիշերային արարողությամբ։

«Ուղևորություն Վալհալու․ փառատոնը ամենամյա տոնակատարություն է։ Վերջին 150 տարիների ընթացքում շոթլանդական կղզիներում վիկինգների հարուստ ժառանգությանը նվիրված միջոցառումը հայտնի է իր հոգեցունց պատմական երթերով, որոնք վերածնում են տեղական ավանդույթների հպարտ ոգին։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 295 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ