«Շարքերի մաքրման» խորագրին հարմար ևս մեկ հրաժարական 02.06.2023
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի գրեթե բոլոր թատրոններում ղեկավարության փոփոխության և «շարքերի մաքրման» վերաբերյալ։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Կայքը նշում է, որ «Կրասնի ֆակել․ թատրոնի քրեական գործով անցնող տնօրեն Ալեքսանդր Կուլյաբինի, այդ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ֆիլիպ Կուլյաբինի, «Ստարի դոմ» թատրոնի նախկին տնօրեն Անտոնիդա Գորեյավչևայի և այլոց շարքին օրերս ավելացել է նաև Երիտասարդական դրամատիկական «Առաջին թատրոնի» այսօր արդեն նախկին գեղարվեստական ղեկավար Պավել Յուժակովի անունը։
Յուժակովը իր իսկ հիմնած և 15 տարի գլխավորած թատրոնից, ըստ պաշտոնական վարկածի, հեռացել է սեփական դիմումի համաձայն և այսուհետ պետք է զբաղվի մանկավարժական գործունեությամբ։ Սակայն, հետաքրքիր է նշել, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից նա ազատված է եղել դեռևս 2022թ․֊ի մարտի 23֊ին, այսինքն՝ ուղիղ մեկ ամիս անց ռուսական զոեքերի կողմից Ուկրաինայում սանձազերծած «հատուկ գործողությունից» հետո։