Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

19-րդ դարի ռոբինզոնապատումն ու մեր ժամանակաշրջանը Ազգությունների թատրոնում

02.10.2023

19-րդ դարում մեծ համբավ ստացած շոթլանդացի գրող Ռոբերտ Բալլանթայնի «Կորալե կղզին» ռոբիզոնապատումը Մոսկվայի Ազգությունների թատրոնում ընթացիկ շաբաթվա հանգստյան օրերին հանդիսատեսին կներկայանա որպես մռայլ մի պատմություն, որտեղ մարդիկ հայտնվում են բարոյական, սոցիալական, հոգեբանական խնդիրների առջև և կորցնում իրենց մարդկային դիմագծերը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ռեժիսոր Արտյոմ Տերեխինը վերաիմաստավորել է վեպը և դաստիարակչական բովանդակությունը վերածել մի խստաշունչ պատումի։

«Մենք այժմ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ թվում է, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել հիմնարար հասկացությունները․ տունը, բարեկամությունը, սերը, հավատարմությունը»,֊ նշել է ռեժիսորը և ավելացրել, որ «Կորալե կղզին» և «Ճանճերի տիրակալը» հիանալի համապատասխանում են դրան, քանի որ այդ գրական նյութերն ունեն անհրաժեշտ նախապայմանները՝ երեխաները հայտնվում են «մեծական» կյանքի մեջ։

«Կորալե կղզին» արկածային վեպ է։ Այն ներկայացնում է երիտասարդ անգլիացիների, որոնք նավաբեկության են ենթարկվում և հայտնվում անմարդաբնակ կղզում։

Այս գիրքը 19֊րդ դարի վերջում այնքան մեծ համբավ էր ստացել, որ Ժյուլ Վեռնին ներշնչեց գրելու «Երկու տարի արձակուրդ» վեպը, իսկ Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնին՝ «Գանձերի կղզին։ Ուղիղ մեկ դար հետո այդ գրքից փոխանցված լիցքերը գրականության գծով նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Գոլդինգին մղեցցին գրելու «Ճանճերի տիրակալը» ստեղծագործությունը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 356 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ