Մեկնարկել է Բեռլինալե 73-րդը02.17.2023
Փետրվարի 16֊ին Գերմանիայում կայացել է Բեռլինի 73-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը արարողությունը։
Փառատոնը մեկնարկել է ամերիկացի ռեժիսոր Ռեբեկա Միլլերի «Արի ինձ մոտ, փոքրիկ» ֆիլմի ցուցադրմամբ։
Այս տարի փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկվել է 19 երկիր ներկայացնող 19 ֆիլմ։
2023թ․֊ից Բեռլինալեի ծրագրում մտցվել է նոր անվանակարգ, որը կոչվում է «Berlinale Series Award»։ Դրա շրջանակներում կշնորհվեն մրցանակներ լավագույն սերիալներին։
Բեռլինի 73-ի յուրահատկություններից մեկն այն է, որ ներկայացված ֆիլմերի մի մասը նվիրված են Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտությանը։ Նշենք, որ միջոցառման մասնակիցներին տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ավելացնենք, որ փառատոնի բացման ժամանակ, երբ բոլոր հյուրերը արդեն կինոդահլիճում էին, «Վերջին սերունդ» բնապահպանական շարժման մի քանի ակտիվիստ հանկարծ հայտնվել են աստղերի երթի համար նախատեսված կարրմիր ուղեգորգին և իրենց մարմինները սոսնձել դրա վրա՝ հայտնի կինոգործիչներին ևս մեկ անգամ հիշեցնելով երկիր մոլորակի բնությանը և նրան սպառնացող բնապահպանական աղետի մասին։
Այս տարի Բեռլինալեի ժյուրին գլխավորում է դերասանուհի և ռեժիսոր Քրիստեն Սթյուարթը։
Փառատոնի աշխատանքները կամփոփվեն փետրվարի 25-ին։ Հենց այդ օրն էլ կկայանա հաղթողների հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը։