Պատգամավորը հակասահմանադրական է որակել արտիստներին թատրոններից հեռացնելը02.23.2023
Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Լյուդմիլա Նառուսովան հայտարարել է, որ այն արտիստներին, որոնց կարծիքը Ուկրաինայում Ռուսաստան ի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ չի համընկնում ընդհանուրի կողմից ընդունվածին, «դուրս են մղում թատրոններից»: Նա հիշեցրել է, որ նման արտիստների նկատմամբ այդ վարքագիծը հակասում է ՌԴ սահմանադրությանը, ինչպես նաև նախագահ Պուտինի այն խոսքերին, որ «իշխանությունները չեն զբաղվելու վհուկների որսով և «հաշիվ չեն մաքրելու նրանց հետ, ովքեր քայլ են կատարել մի կողմ»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «teatral-online.ru»–ին:
«Ի՞նչ ենք մենք տեսնում: Նույնիսկ նրանք, որոնք չեն հեռացել Ռուսաստանի Դաշնության սահմաններից, նրանք, որոնք մնացել են, այստեղ են գտնվում, հիմնականում հասարակական գործիչներ, հանդիսատեսի կողմից սիրված վաստակավոր, ժողովրդական, դերասանները մեկուսացվում են բեմադրություններից և դրանց մասնակցությունից,– հայտարարել է Նառուսովան Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում կայացած խորհրդակցության ժամանակ:
Նա նշել է, որ ժողովրդական արտիստներին դուրս են մղում թատրոններից, իսկ ժողովրդական արտիստուհի Լիա Ախեջակովային արգելել են մասնակցել բեմադրություններին:
«Միայն այն բանի համար, որ նրանք ազատ արտահայտել են իրենց համոզմունքը կամ սեփական կարծիքը, թող որ այն տարբերվում է ընգհանուրի կողմից ընդունվածին: Բայց դա Սահմանադրությամբ երաշխավորված նրանց իրավունքն է»,– ընդգծել է պատգամավորը:
Նառուսովան այն կարծիքին է, որ դումայի գիտության, կրթության և մշակույթի կոմիտեն պետք է պահանջի մշակույթի նախարարությունից բացատրություն, որովհետև այդ ամենը «կամ Մշակույթի նախարարության երաշխավորությամբ է, կամ էլ լռելյայն համաձայնությամբ...»,– կարծիք է հայտնել Լյուդմիլա Նառուսովան:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։