Կինոժապավենների պահպանման խնդիրը կարևոր է02.24.2023
Ռուսաստանի պետական կինեմատոգրաֆիայի հիմնադրամը («Գոսֆիլմֆոնդ»)֊ը թվային տեխնալոգիաներից բացի կպահպանի ավանդական կինոժապավեններով ֆիլմարտադրության համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական հնարավորությունները։ Այդ մասին այդ երկրի Մշակույթի նախարար Օլգա Լյուբիվոայի Տելեգրամմ֊ալիքով տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Նախարարը նշել է, որ նախկինում հարյուրավոր գլուխգործոց ֆիլմեր են նկարահանվել և թողարկվել կինոժապավենով և կարևոր է դրանց պահպանման խնդիրների կարգավորումը հենց այդ ձևաչափով։ Բացի այդ նա կարծիք է հայտնել, որ պետք է հեղինակներին հնարավորություն ընձեռել ժապավենով աշխատելու համար։
«Կինեմատոգրաֆիստները կարող են դիմել «Գոսֆիլմֆոնդ»,֊ նշել է Լյուբիմովան։֊ Այստեղ միշտ իրականացվել են ժապավենները պահպանելու և վերականգնելու , նկարահանված նյութերի և կինոնկարների ապահովագրական կրկնօրինակների ստեղծման, և, անշուշտ, թվայնացման աշխատանքներ»։
Ասենք, որ ավելի վաղ «Մոսֆիլմ» կինոկենտրոնը հայտարարություն էր տարածել, որ մարտի 1֊ից դադարեցնելու է կինոժապավենների մշակման գործունեությունը։ Այս հաստատության գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը ստուդիայի պաշտոնական կայքում տեղեկացրել էր, որ իր ղեկավարած կինոկոնցեռնը փակելու է իր լաբորատորիան վնասաբեր լինելու և ամենուրեք ֆիլմարտադրության ոլորտում թվային տեխնալոգիաների անցնելու պատճառով։ «Մոսֆիլմի»
գլխավոր տնօրենի այդ հայտարարությունը կայքից այժմ հեռացված է։