Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դառնալ այն աշխարհի մի մասնիկը, որտեղ սարսափելի չէ միմյանց աչքերի մեջ նայելը

02.27.2023


Անցած հանգստյան օրերին Մոսկվայի Արկադի Ռայկինի անվան էստրադայի թատրոնում Կիպլինգի Մաուգլիի մասին պատմության հերոսները հնդկական ջունգլիներից հայտնվել էին տեխնալոգիական հետապոկալիպտիկ իրականության մեջ, որտեղ մարդկային արժեքները կորցրել են իրենց իմաստը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ալեքսեյ Ֆրանդետիի և Դարիա Բորիսովայի բեմադրած «Մաուգլի» մյուզիքլում 21֊րդ դարի ջունգլիները ձևավորված է «Ավազաբլուրներ» ֆիլմի ոճաբանությամբ։ Դա մի աշխարհ է, որը կառավարում են ոչ թե կենդանական աշխարհի ներկայացուցիչները, այլ՝ հսկայական մեխանիկական գազանները։ Բեմադրության մեջ օգտագործվել են մարդահասակ և պլանշետային տիկնիկներ, որոնց կառավարման համար հատուկ հրավիրվել էր Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսոր Մաքսիմ Կուստովը։

Բեմադրության մեջ Մաուգլին պետք է կարողանար հաղթահարել անհոգի սոցիումի օրենքները, որտեղ ինքը հասակ էր առել, խզել կապերը դաժանության սովուրույթների հետ և դառնալ Մարդ։ Դառնալ այն աշխարհի մի մասնիկը, որտեղ սարսափելի չէ միմյանց աչքերի մեջ նայելը։ Մաուգլին հասկանում է, որ դա է միակ ճշմարիտ ուղին։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 342 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ