Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մանկության երկու ընկերներ՝ ռոմանտիկ գնդապետը և բռնակալ միապետը

03.01.2023

Ի՞նչ կարող է պատահել բռնատիրական երկրում, եթե ռոմանտիկ հովերով տարված մարդը այդ կարգերը քննադատող նամակ գրի պետության ղեկավարին։ Իր նոր բեմադրության մեջ այդ թեմային է անդրադարձել Տալինում գործող ռուսական թատրոնում իր նոր բեմախաղը ավարտին հասցնող դերասանուհի և ռեժիսոր Յուլիա Աուգը։ Այդ մասին է տեղեկացնում «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Էստոնացի գրողներից ամենաշատը օտար լեզուներով թարգմանվող Յաանա Կրոսսի «Կայսերական խելակորույսը» վեպի հիման վրա ստեղծված բեմադրությունը անդրադառնում է իրականում գոյություն ունեցած գնդապետ Տիմոտեուս ֆոն Բոկի հետ կատարված մի ճակատագրական իրադարձության։

19֊րդ դարում ապրած այս զինվորականը, որը մասնակցել է իր ժամանակի բոլոր խոշոր ռազմական ընդհարումներին, բանակից զորացրվելուց հետո որոշում է նամակ գրել Ալեքսանդր 1֊ին ցարին, իր մանկության տարիների ընկերոջը, որը, փաստորեն, ռուսկան կայսրության միահեծան տերն է։ Ֆոն Բոկը կայսրին ուղարկած նամակում քննադատում է ինքնակալության բազմաթիվ կողմերը և առաջարկում կյանքը կարգավորելու իր նախագիծը։ Սակայն կատարվում է այն, ինչին ամենաքիչն էր սպասում գնդապետը։ Նրան ձերբակալում են և 10 տարի բանտարկության դատապարտում Շլիսելբուրգում, ապա՝ Պետրոպավլովյան ամրոցում։

Նա խելակորույս ռոմանտի՞կ է, որը կարծես մնացել է դոնկիխոտյան ժամանակների մեջ, թե՞ իր ապրելու տարիներից առաջ անցած մարդ։

Պիեսում գործում են միմյանց համարժեք երկու հերոս՝ Տիմոտեուսը և Ալեքսանդր 1֊ինը։

Բեմադրության գլխավոր ասելիքը կենտրոնացված է իշխանության թեմայի շուրջ։

Ինչպե՞ս է ազդում իշխանությունը մարդու վրա, ինչպե՞ս է այն փոփոխում նրա իդեալները, ինչպե՞ս է այն տառապանքի հասցնում և քայքայում։ Արդյոք հնարավո՞ր է հավատարիմ մնալ սեփական իդեալներին՝ չվերածվելով խելակորույսի և չկորցնելով սեփական ազատությունը․․․

Դերասանուհի և ռեժիսոր Յուլիա Աուգը Ռուսաստանից Էստոնիա է տարագրվել 2022թ․֊ին։ Նա մերձբալթյան այդ երկրի տարբեր թատրոններում արդեն հասցրել է մի քանի բեմադրություններ պատրաստել և ներկայացնել, իսկ հիմա էլ նախագծերի ղեկավար է Vaba Lava Narva թատերական կենտրոնում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 318 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ