Սարիկ Անդրեասյանի սերիալը՝ Մարգարիտա Գրաչևայի ողբերգության մասին03.07.2023
Ռուսաստանում ստեղծագործող, ազգությամբ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը մինչև ամռան վերջը նախատեսել է ավարտին հասցնել իր նոր ֆիմը, որը հիմնված է իրական դեպքերի վրա և անդրադառնում է Մարգարիտա Գրաչևայի ողբերգությանը, որի ձեռքի բազուկները կտրել էր ամուսինը: Այդ մասին «ՏԱՍՍ»–ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուր»–ը:
«Մենք արդեն նկարահանել ենք: Բառացիորեն 3-4 օր առաջ վերջին նկարահանման օրն էր: Դա սերիալ է: Հուսով եմ, որ ամռանը-աշնանն արդեն կթողարկվի, քանի որ, սկզբունքորեն, մենք արդեն մոնտաժի գործընթացի մեջ ենք»,- ասել է ռեժիսորը:
Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Առանց ձեռքերի»: Մարգարիտայի դերը մարմնավորել է դերասանուհի Օլգա Կաբոն:
Մարգարիտա Գրաչևայի ողբերգությանը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Սերպուխով բնակավայրում՝ 2017թ.-ին: Ամուսինը՝ Դմիտրի Գրաչյովը, խանդի մոլագարության մեջ ընկնելով, կնոջը տարել է անտառ, որտեղ կտրել է նրա բազուկները:
Մարգարիտան կենդանի է մնացել: Բժիշկները կարողացել են կարել նրա բազուկներից մեկը, իսկ երկրոդը փոխարինել են բիոնիկական պրոթեզով:
2018թ.-ին Մոսկվայի մարզի Սերպուխովի քաղաքային դատարանը նրա ամուսնուն դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ խստացված ռեժիմով գաղութում:
Այս թեմայով այլ հղումներ-1