Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոմեո Կաստելուչչիի «Դաֆնան» մեր օրերի բնակլիմայական օրակարգում

03.16.2023


Այս օրերին Բեռլինի «Ունտեր դեն Լինդեն օպերայում ընթանում են Ռիխարդ Շտրաուսի «Դաֆնա» օպերայի ցուցադրությունները՝ իտալացի նշանավոր ռեժիսոր և նկարիչ Ռոմեո Կաստելլուչչիի բեմադրությամբ: Այդ մասին տեղեկացնում է «tagkur.am»–ը՝ հղում անելով «kommersant.ru»–ին։

Ավստրիացի մեծ կոմպոզիտորի ուշ շրջանի այս ստեղծագործությունը հաճախ չի բեմադրվում:

Կաստելլուչչիի բեմադրության մեջ գործողության սկզբից քիչ անց սկսում է ձյուն տեղալ, որն այդպես էլ շարունակվում է՝ ընդհուպ մինչև ներկայացման ավարտ: Սա պարզապես սցենոգրաֆիայի մասնավոր երևույթ չէ: Ձյունը տեղում է ձմեռային բնապատկերի մեջ, որն ընդգրկում է ողջ բեմը և անընդհատ փոփոխվում: Ծանր ձյունաբեր ամպերը մեկ ծածկում են ձյունե սպիտակ անապատը, մեկ՝ նահանջում՝ թույլ տալով, որ հեռվում երկինքը պարզվի ցերեկային կապույտով կամ արևամուտի և արևածագի դեղինով: Լույսը Կաստելլուչչիի բեմադրության մեջ արարում է առանձին հրաշագործություն:

Հին հունական առասպելապատման մեջ Դաֆնան նիմֆ է, որին հետապնդում է Ապոլոնը: Ջոզեֆ Գրեգորը այս երաժշտական թատերգության լիբրետոն գրել է հին հույն հեղինակ Օվիդիուսի «Մետամորֆոզներ» և Էվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ստեղծագործությունների մոտիվներով:

Ձյունը ձիթապտղի ծառերով և շոգ եղանակներով հայտնի Հունաստանում Կաստելլուչչիի ձեռամբ խորհրդանշում է, թերևս, մեր օրերի բնակլիմայական օրակարգը: Իսկ այն ենթադրվող հանգամանքը, որ ռեժիսորը օպերայի գործողությունների վայրը տեղափոխել է Սիբիր կամ ձյունով առատ այլ աշխարհագրական գոտի, ժխտվում է օպերայի միջնամասում, երբ համատարած սպիտակ ծածկոցի տակից հանկարծ երևում է հունական ճարտարապետական կառույցի ֆրիզը:

Կաստելլուչչին խոսում է ոչ այնքան գլոբալ ցրտի մասին; Նրա ձմեռն, ակնհայտ է, որ մշակույթի ձմռանն ուղղված ակնարկ է: Երկրային կրքերից դեպի բնույթյունը փախչող Դաֆնան, ինչպես և բեմադրության բոլոր մյուս կերպարները, հայտնվում է ձմեռային տաք հագուստներով և իր առաջին իսկ արիայի ժամանակ կիսամերկանում է՝ մնալով միայն ներքնազգեստով։ Նա եղանակին անհամապատասխան այդ վիճակում մնում մինչև օպերայի ավարտը: Հովիվ Լևկիպը փորձում է նրան հագցնել վերարկու, սակայն Դաֆնայի համար ցուրտ չէ, նա գրկում ու սեղմվում է ծառի բնին, որը հրաշքով պահպանվել է ձյունե անապատում: Ընդ որում ծառը միակը չէ, որը ձգում է Դաֆնային:

Կաստելլուչչիի Դաֆնան փախչում ժամանակակից սոցիումից, որտեղ անհաջողակ Լևկիպը շատ քիչ բանով է տարբերվում կյանքի տեր Ապոլոնից...

Բեմադրության գունեղ, հանելուկային և գեղեցիկ տեսարաններից մեկն այն է, երբ իբրև աստվածային ուղերձ վերևից ցած է իջնում Թոմաս Էլիոտի «Անպտուղ հողը» պոեմի առաջին հրատարակության հսկայական կազմը: Այդ գիրքը, որ լիքն է հղումներով և տարբեր ժամանակաշրջանների մշակութային գաղտնագրերով, ըստ Կաստելլուչչիի «եվրոպական քաղաքակրթությունը ցուցադրում է վերքերի մեջ»:

Գրքի կազմը ուղղակի ծանրությամբ ճնշում է Դաֆնայի ուսերը, սակայն նա կարողանում է դիմանալ:

Օպերայի ավարտին Դաֆնան ձեռքերով փորում էսեփական գերեզմանն ու այս այն կողմ է ցրում ձյունակույտը և սառած հողը: Նա աստիճանաբար անհետանում է բեմի ընդերքում, իսկ նրա փորած հողից ծառն արմատներով բարձրանում է՝ վերև և կախվում խավար տարածության մեջ, որտեղ, վերջ ի վերջո, ձյուն այլևս չի տեղում:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 303 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ